ԱԺ-ում հանդիպելով Չինաստանի դեսպանի հետ՝ Անդոնը կրկին հիշատակել է Վազգեն Սարգսյանի անունն ու նկատել, որ նա շատ էր կարևորում Չինաստանի հետ համագործակցությունը, ինչի շնորհիվ էլ Չինաստանից Հայաստանը ռազմական օգնություն ստացավ: «44-օրյա պատերազմից հետո մեր երկիրը փորձում է վեր հանել պարտության դասերը: Խաղաղության հասնելու համար մինչ օրս մեծ ջանքեր ենք գործադրում: Որպեսզի Չինական պարսպի տակ, ու, առհասարակ, աշխարհում խաղաղություն տիրի, պետք է, որ Հարավային Կովկասում խաղաղ լինի»,- մասնավորապես՝ ասել է Անդոնը Ֆան Յոնգին՝ հավելելով՝ բացառելով ռազմական գործողությունները՝ Հայաստանը պետք է կարողանա խնդրին լուծում տալ:

Հայ-չինական հարաբերությունները հեղափոխությունից հետո բացահայտ անկման մեջ են հայտնվել, ինչը թերևս պայմանավորված է «նոր Հայաստանի» աշխարհաքաղաքական կողմնորոշմամբ. Անդոնները Հայաստանը նետում են ՆԱՏՕ-ական Թուրքիայի գիրկը՝ բացահայտ նախապատվություն տալով արևմտյան վեկտորին՝ վեկտոր, որն ինչպես հայտնի է, ներկայումս սուր մրցակցության մեջ է գտնվում Չինաստանի հետ:

Չինաստանի դեսպանը չի դադարում պարբերաբար հանդես գալ հոդվածներով ու շատ կոնկրետ ուղերձներով՝ դրանցում ընդգծելով Պեկինի պատրաստակամությունը՝ իրական թափ հաղորդելու երկկողմ հարաբերություններին, հանդես գալու խաղաղության հաստատման ու դրա գարանտի դերում և այլն: Նույնիսկ որոշ ռուս վերլուծաբաններ պնդում են, որ դիտարկելի է համարվում ՌԴ խաղաղապահներին չինական խաղաղապահներով փոխարինելու տարբերակը, եթե Մոսկվան, այնուամենյանիվ, որոշի լքել Արցախը: Բայց Հայաստանից կարծես թե պատշաճ արձագանք չի ստացվում Չինասանի առաջարկիներին, և այն, որ դեսպանին ընդունել է ոչ այլ ոք, քան Անդոնն ինքը, արդեն իսկ անարգանք է՝ Պեկինի հասցեին. եթե չինացիներն իմանան, թե ում հետ է բանակցել իրենց դեսպանը, Նիկոլի հերը կանիծեն:

Այն, որ Անդոնը կրկին հիշատակել է Վազգեն Սարգսյանի անունը նույնիսկ դեսպանի հետ հանդիպմանը, խոսում է նրա հոգեբանական բարդույթների մասին. Սարգսյանի անունը շահարկելով՝ Անդոնն իրեն ուզում է որպես «շիշկա» ներկայացնել նույնիսկ օտարներին, քանի որ ենթագիտակցորեն հասկանում է, որ ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում:

Չինաստանը կարող է զուր հույսեր չկապել անդոնների հետ. քանի դեռ այդորակ մարդիկ են երկրի գլխին, Հայաստանը երբեք սեփական շահերի պաշտպանության դիրքերից չի գործելու, իսկ այդ շահերը, ինչպես հասկանալի է, պարտադրում են լուրջ հարաբերությունների կառուցում Պեկինի հետ:

Բայց ինչո՞ւ կամ ի՞նչ կառուցեն, եթե պատրաստվում են եղածն էլ թուրքին հանձնել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել