Ճեպազրույցում խոսելով հայ-ադրբեջանական կարգավորման ու ակնկալվող հաշտության համաձայնագրի մասին՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը երկու երկրների միջև խաղաղության հաստատման գործում մեծ կարևորություն է տվել Թուրքիայի դերին: Ամերիկացի պաշտոնյան թեման շոշափել է Հաքան Ֆիդանի ու Բլինքենի միջև օրերս կայացած խոսակցության վերաբերյալ հնչած հարցի կոնտեքստում՝ ասելով՝ հավատում են, որ Թուրքիան կարող է արդյունավետ դեր խաղալ այս հարցում՝ միաժամանակ հրաժարվելով փակագծեր բացել:
Հաճախ է հարց հնչում՝ ի՞նչն է, այնուամենայնիվ, Նիկոլի ու ՔՊ-ական խունտայի թրքամոլության բուն պատճատռը՝ բացի, իհարկե, անձնական սիմպատիաներից: Այս հարցն ուն իր հստակ պատասխանը՝ Արևմուտքը. հենց աշխարհաքաղաքական այս կենտորնին է պետք Կովկասում ՆԱՏՕ-ական Թուրքիայի գերիշխանությունը, որը փոխարինելու է ոչ միայն Ռուսաստանին, այլև թերևս բուն Արևմուտքին, քանի որ Թուրքիան է, ըստ էութան, Կովկասում ՆԱՏՕ-ի տարածաշրջանային օպերատորը: ԱՄՆ-ի ստրատեգիական նպատակը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդրում Թուրքիայի դերի անհամեմատ մեծացումն է, այդ երկրի դերակատարման մեծացմամբ ՌԴ ազդեցութանը վերջ դնելը: Վաշինգտոնում հաշվարկել են, որ Մոսկվայի համար այս դժվարին իրավիճակում Թուրքիայի միջոցով նրան հենց նման հարված հասցնելը կարող է արդյունավետ լինել. ՌԴ-ն Կովկասում ավելի շուտ կնախընտրի Թուրքիային, քան ասենք Ֆրանսիային, և սա՝ այն դեպքում, երբ Թուրքիան շատ ավելի վտանգավոր թշնամի է Մոսկվայի համար, քան նույն Ֆրանսիան, որի ռեսուրսները, եկեք անկեղծ լինենք, բավարար չեն՝ լիարժեք ու գործուն ներկայություն ապահովելու Հարավային Կովկասում:
Թուրքիան հանում է իր դիմակը և կարծես թե այլևս ներկայանում է իր իրական դեմքով, որն աչքի է ընկնում ՆԱՏՕ-ական ընդգծված դիմագծերով, ինչը ենթադրելու է նախևառաջ Կովկասում Մոսկվայի գերիշխանությանը ձեռնոցի նետում՝ տարբեր ձևերով մատուցված նախևառաջ թյուրք-սլավոնական «եղբայրության» սոուսով, որը շատ են սիրում համտեսել հատկապես ռուսական էլիտաների այն շրջանակները, որոնք ֆինանսական շահագրգվածություն ունեն Թուրքիայի հետ հարաբերություններում:
Իսկ թե ինչ է նշանակում Թուրքիայի դերի բարձրացումը Կովկասում կամ հենց նույն հայ-ադրբեջամական պրոցեսներում Հայաստանի համար, չարժե նույնիսկ մեկնաբանել. կործանումն է լինելու վերջնարդյունքը, այսինքն՝ այն, ինչին ձգտում է Նիկոլը, որն իր ամեն մի քայլով հզորացնում է Կովկասում Թուրքիայի ազդեցությունը:



