Իշխանությունը բացառիկ երևույթ է. նույնիսկ միջատին այն կարող է դարձնել լրջագույն կշիռ ունեցող սուբյեկտ, որին սիրով քծնում են երևելիները՝ դրա սիմպատիային արժանանալու համար:

Ահավասիկ՝ ՔՊ-ն վերջին դրամահավաքի արդյունքում ռեկորդային գումար է գեներացրել իր բանկային հաշվին. մոտ 1000 նվիրատուի շնորհիվ հանգանակվել էր ավելի քան 1,3 մլն դոլար գումար: Ընդ որում՝ սա ընդամենը պաշտոնական տեղեկատվության համաձայն, իսկ թե իրականում որքան կարող էր կազմել հանգանակված գումարի չափը, թերևս կռահել կարելի է միայն: Ի դեպ՝ ՔՊ-ին գումարներ են նվիրաբերել ոչ միայն նիկոլամերձ ընկերությունների տերերն ու տարբեր գործարարներ, այլև նրանք, ովքեր կարճ ժամանակ առաջ հանդես էին գալիս իբր ընդդիմադիր դիրքերից. խոսքը, մասնավորապես, «Դվինի Արտակի» մասին է, ինչը հուշում է, որ Նիկոլին հաջողվել է հնազանդեցնել:

Բայց հարց է ծագում՝ արդյոք ՔՊ-ն փողի կարիք ունի՞, բա Գռզոն էլ ինչի՞ համար է:

Կարծես թե խոսք չկա այն մասին, թե որքան գումար է մուծվել Գռզոն ՔՊ-ին: Սա թերևս բնական է. չէր էլ կարող լինել, քանի որ Գռզոն հենց կարկառուն ՔՊ-ական է: Բայց մի՞թե այդպես արդար է. եթե ՔՊ-ին մուծված բիզնեսմենների ունեցվածքը միմյանց գումարես, Գռզոյի ունեցածի ծեղը չի իսկի գա: Եվուրեմն՝ ինչո՞ւ պետք է նրանք մուծվեն, իսկ Գռզոն կորուստ չտա:

Գռզոն էլ է, իհարե, մուծվում, բայց մուծման ընթացակարգը մնում է ստվերում: Գռզոն կոնկրետ նպաստում է Նիկոլի անձնական բարեկեցության աճին, օգնում նրան ճիշտ տնօրինել Արցախի վաճառքից գոյացած միլիարդները, պետությունից թալանած փողերն էլ այնպես ամբարել օֆշորներում, որ երբ գա հաշիվ տալու պահը, հանկարծ պարզվի, որ խեղճն իսկի տուն էլ չունի:

Նայե՞լ եք Նիկոլի ներկայացրած հայտարարագիրը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել