Օրերս Մակունց Լիլիթի եղբոր աննախադեպ սոցիալական առաջընթացի մասին ԶԼՄ-ներից մեկում հայտնված տեղեկությանը զուգահեռ մեկ այլ հետաքրքիր տեղեկություն է հայտնվել էլեկտրոնային մամուլում՝ այս անգամ արդեն կապված մանկապիղծ (ըստ օդում կախված լուրերի) Հարությունյան Արայիկի եղբոր՝ Արմանի հետ. 2020-ից «Մեդիա Հաուս Արմենիա» ընկերության ֆինանսական տնօրենն է՝ ընկերություն, որը գովազդային շուկայի խոշոր խաղացողներից է: Ընդ որում՝ սա այն ժամանակահատվածն է, երբ Կառավարությունը որոշեց Հանրային հեռուստաընկերությանը թույլատրել գովազդներ ցուցադրել և եկամուտներ ստանալ։ Ենթադրվում է, որ «Մեդիա Հաուս Արմենիա»-ն ստեղծվել է դեպի Հանրային հեռուստաընկերություն գովազդների հոսքով զբաղվելու, դրանք կառավարելու ու գովազդների վաճառքը կազմակերպելու նպատակով։ Կարճ ասած՝ Արմանը բազմել է մի այնպիսի աթոռի, որից «յուղ ու մեղր է ծորում»:

Կհայտնվե՞ր երբևիցե Հարությունյան Արմանը այդ բարեբեր աթոռին, եթե ոչ մի գենետիկ կապ չունենար ՔՊ-ական պեդոֆիլի հետ: Թերևս իր 5-րդ կետը կտեսներ, բայց միլիոնների եկամուտ ապահովող պաշտոն չէր տեսնի, բայց քանի որ Նիկոլը չի դադարում հավատացնել, երդվել-պատռտվել, որ ՀՀ-ում չկա կոռուպցիա, ապա ստիպված ենք հավատալ այն թեզին, որ Արայիկի եղբոր ձեռքբերումները բացառապես նրա առանձնաշնորհյալ տաղանդի արդյունք են, ինչպես ասենք Մակունց Լիլիթի եղբոր կողմից միլիոնավոր դոլարներ «ֆռցնելը», Հայատանում բիզնեսմենի կարիերա անելը:

Բա եթե սրանք են մուլտիմիլիոնատեր դառնում, Աննայից ի՞նչ ուզենք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել