Ի պատսխան հարցին՝ Արցախում չկա՞ն իշխանափոխութան տրամադրություններ, Սյամոն հայտարարել է, որ Արցախում իշխանությունը գցած է փողոցում, որը, սակայն, ոչ ոք չի վերցնում: «Վերցնի՝ ի՞նչ անի, ի՞նչ ա պատախան տալիս: Թող ցանկացած քաղաքական գործիչ վերցնի, ասի՝ ես եմ պատասխանատու, մեր ժողովրդին տանենք-հասցնենք իր իղձերին, իր նպատակներին: Կա՞ տենց մարդ, ես չեմ լսել»,-հայտարարել է Սյամոն՝ վստահեցնելով, որ եթե կա իշխանություն վերցնելու պատրաստ մարդ, ապա ինքը կկանգնի նրա կողքին ու իրենից կախված ամեն ինչ կանի:
Սյամոյի հայտարարւոթյունները բավական կասկածելի են հնչում. նրա խոսքերից ստեղծվում է տպավարություն, թե լինելով քաղաքական ուժի առաջնորդ՝ ինքն ի սկզբանե հրաժարվել է իշխանություն վերցնելու մտքից մի դեպքում, երբ ցանկացած քաղաքական կուսակցության կամ դաշինքի թիվ մեկ խնդիրը հենց իշխանություն վերցնելն է: Ընդ որում՝ պետք է արձանագրել, որ եթե կա այս արևի տակ ինչ-որ բան, որը Սյամոն ամենից շատ է տենչում, հենց իշխանությունն է՝ նույնիսկ Աննայի սիրուց առավել: Եթե մի նժարին դրվի իշխանությունն ու փողը, մյուսին՝ Նիկոլի կնկա սերը, ապա Սյամոն ախ էլ չի անի ու միանգամից կճանկի առաջինը: Մինչդեռ ԶԼՄ-ների եթերներում, փաստորեն, փորձում է ստեղծել հակառակ տպավորություն՝ ինքն իրեն անձնուրաց հայրենասերի կամ անշահախնդիր մեկի տեղ դնելով:
Եթե Արցախում իսկապես իշխանությունը գցած լիներ փողոցում, ինչպես Սյամոն է պնդում, ապա միանգամից նա այն կճանկեր, բայց քանի որ Արցախն այսօր մի սուբյեկտ է, որի ներքին պրոցեսների գեներացման հարցում չափազանց մեծ է արտաքին ազդեցությունը, ուստի Սյամոյի հարցերը հեշտ չեն լուծվում, ու պարզ էլ չէ, թե ինչ է լինելու նրա հետագա ճակատագիրը, եթե, այնուամենայնիվ, Արցախը կարողացավ դիմադրել:
Սյամյի շանսը միայն մեկն է՝ Արցախի ադրբեջանականացումը:



