Հարցին՝ Սյամոյի ու Արցախի ներկա իշխանությունների միջև երկխոսությունն ինչո՞ւ չի ստացվում, Անդոնը հոդաբաշխ բացատրություն չի տվել՝ նշելով, որ Ադրբեջանի հետ երկխոսությունը չունի այլընտրանք: Ըստ Անդոնի՝ «Կամանդույուշին» ասում է՝ եկեք խոսենք, չի ասում՝ եկեք հանձնվենք: «Ղարաբաղը վերջին պահին անպայման կգտնի էն լուծումները, որն իրենց հեռու կպահի հնարավոր սուր ցնցումներից: Եթե չգտնեն, դա լավ չի լինի և՛ մեր համար, տարածաշրջանի համար, և՛ աշխարհի համար»,-հայտարարել է Անդոնը՝ հավատացնելով, որ եթե «մենք մեր մեջ խնդիր չկառուցենք», անպայման «տեղ ենք հասնելու»:

Իրականում ոչ ոք ոչ մի տեղ չի հասնելու, եթե Սյամոն հասնի իր ուզածին. այն երկխոսությունը, որի անայլընտրանքայնության մասին Սյամոյի հետ միասին բարբաջել է նաև Անդոնը, ոչ այլ ինչ է, քան Արցախի ադրբեջանացման սկիզբ: Ամեն ինչ պարզ է՝ եթե Հայաստանը «լվանում է ձեռքերը» Ստեփանակերտից, իսկ Ստեփանակերտն էլ բանագնաց Սյամոյի միջոցով նստում է Բաքվի հետ միևնույն սեղանին, ապա անքննարկելի է, որ համաձայնելու է թուրքերի ամեն մի առաջարկին, հակառակ դեպքում ո՞րն է երկխոսելու իմաստը, եթե այն պետք է ընդհատվի: Բաքուն հո միամիտ չէ՞, որ զուր տեղը ժամանակ վատնի: Բաքուն հստակ է դրել հարցը, և այդ մասին Իլհամը խոսեց նաև իր վերջին հարցազրույցում՝ ասելով, որ արցախցիները կա՛մ պետք է հեռանան, կա՛մ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն: Հետևաբար՝ եթե Արցախը գնում է երկխոսության, ապա նետվում է Իլհամի գիրկը՝ վերջինիս պայմաններով: Իսկ պայմանը մեկն է՝ արցախահայերը իրենց հայաստանաբնակ հայրենակիցներին պետք է ընկալեն այնպես, ինչպես թուրքերը՝ ոչ միայն օտարանալով, այլև թշնամանալով: Սա պարտադիր պայման է լինելու:

Անդնոի համար դա, իհակել խնդիր չէ. թիվ մեկ թշնամին այս ազգի ու երկրի հենց ինքն է՝ Սյամոյի ու Նիկոլի հետ միասին: Ուստի բնական է, որ «Ղարաբաղի տնտեսական գոտու» հայազգի բնակիչների հետ ապագա թշնամանքը Անդոնին չի ցավացնելու, նա նույնիսկ չի էլ հուզվելու՝ ողջունելով հայերի թրքացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել