News.am-ը գրում է.

Ուզում եմ ընդգծել Հայաստանի հավատարմությունը միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու պայմանավորվածությանը։ Սպասում ենք Ադրբեջանի կողմից այդ պայմանավորվածության հրապարակային վերահաստատմանը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ի հեճուկս բոլոր բարդությունների, իսկապես, երկարաժամկետ, կայուն ու տևական խաղաղություն հաստատելու հնարավորություն կա։

Ադրբեջանին կոչ եմ անում զերծ մնալ այդ հնարավորությունը նվազեցնելուն ուղղված քայլերից, ինչպես, օրինակ, միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության շարունակական տորպեդահարումը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն ու շաբաթվա սկզբին ԿԽՄԿ-ի կողմից Երևան տեղափոխված ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, թե Վագիֆ Խաչատրյանին, մյուս գերիներին, պատանդներին ու պահվող այլ անձանց ազատ արձակելը խաղաղության օրակարգին հավատարմության տպավորիչ ազդարարում կլիներ։

Որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ՝ վարչապետը կոչ արեց  չարգելափակել Հայաստանից ուղարկված հումանիտար բեռի մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ Լաչինի միջանցքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել