Տոնոյանին փչացնելուն զուգահեռ Անդոնը հայտնել է իր հաջորդ զոհի անունը. շուտով Ջալալ Հարությունյանն է հանձնվելու Անդոնի դատին: Այս մասին օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին Անդոնն է հայտարարել՝ չասելով, սակայն, թե երբ է դա կոնկրետ տեղի ունենալու:

Տոնոյանի համը Անդնոի բերանում է մնացել: Նիկոլից ունենալով հստակ հրահանգ՝ շոուին հաղորդելու առավելագույն հմայք՝ Անդոնը հիմա էլ, փաստորեն, իր բեմադրությունը հարստացնելու է մեկ այլ կարկառունի խաղով, որի՝ ԱԺ-ում անելիք հայտարարությունները, բնականաբար, իշխանական քարոզչամեքենան ու անձամբ Անդոնը ներկայացնելու են որպես վերջին ճշմարտություն: Որպեսզի ասենք Շուշիի ազատ անկման համար Ջալալը չձերբակալվի, բոլորի մեղքերն ու դավաճանությունը չկարեն նրա վրա, Անդոնը նրան գործարք առաջարկած կլինի, նույնիսկ բացառված չէ, որ «դրամական օժանդակություն» էլ տան ասենք Գռզոյի փողերից, որ Ջալալը ցանկալին ավելի հաճույքով դայլայլի:

Սա անբարո քաղաքական շոու է, որին մասնակցող ցանկացած մեկն անմիջապես հյավասրավում է Անդոնին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել