Սյամոն Արցախի նախկին իշխանություններին՝ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին մեղադրել է Արայիկ Հարությունյանի հետ միասին ժողովրդին նպատակամիտված կերպով «խայտառակելու» համար. նրանց միակ նպատակը, ըստ Սյամոյի, ողջ մնալն է, մինչդեռ իր միակ նպատակը ժողովրդին տիրություն անելն է՝ Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով:
Սյամոն, որ իր խոսքի մեկ այլ հատվածում փնովել էր նաև ՀՅԴ-ին ու հայտարարել, որ այդ ուժի առաջխաղացումը ապակայունացնելու է Արցախում իրավիճակը, փորձել է լուծել հետևյալ խնդիրը՝ Արցախում ներկա իրավիճակի համար մեղավոր կարգել նաև նախկին իշխանություններին՝ մարդկանց, որոնք ոչ մի կապ չեն կարող ունենալ Նիկոլի ու նիկոլիզմի հետ՝ ի տարբերություն նույն Արայիկ Հարությունյանի, որի վրա Նիկոլի ունեցած ազդեցությունն անպատկերացնելիորեն մեծ է: Այսինքն՝ Ղուկասյանին ու Սահակյանին Սյամոն նույն հարթության մեջ է դնում Հարությունյանի հետ՝ ջանալով սևացնել «նախկիններին» այնպես, ինչպես ՔՊ-ականները՝ իրենց հայաստանյան քաղաքական ախոյաններին: Սա տարօրինակ չէ, իհարկե, հաշվի առնելով առնվազը Սյամոյի ու Աննայի միջև առկա «քիմիան», բայց դե, ինչպես ասում են, նամուսն էլ է լավ բան…
«Նամուս» ասվածը Սյամոյին լրիվ խորթ է. բա որ նամուս ունենար, 44-օրյայից հետո ինքն իրեն մեյդա՞ն կբերեր կամ ինչ-ինչ հավակնություններ կունենա՞ր: Աննային բունկերներում բարոյական աջակցություն ցուցաբերած որձը ի՞նչ բարոյական իրավունքով է այսօր իբր լացում Արցախի դարդն ու «իրավիճակից լուծումներ առաջարկում», եթե բազմահազար անմեղ զոհերի արյունը նաև իր ձեռքերին է:
Ուրախալին ուղղակի այն է, որ Արցախում սրան իսկի շան տեղ դնող չկա…



