Հարցին՝ ի՞նչ եք առաջարկելու բանակցություններին կամ հանդիպման ընթացքում, որ կարող է ստիպել Ադրբեջանին բանակցություններ վարել ու բազմաթիվ կետերից բաղկացած հայկական կողմի առաջարկությունը լսել, Սյամոն արձագանքել է. «Ես առաջին հերթին գտնում եմ, որ էդ 20 կետը գրավոր ձևակերպում ենք, տալիս իրանց, իրանք, եթե ինչ-որ բաներ համաձայն չեն, փոխում են, առաջարկում են, փորձում ենք էդ փաստաթղթերին աշխատանք տանենք, հետո էդ գրաֆիկով, եթե գալիս ենք, ընդհանուր եզր ենք գտնում, սկսվում ա բանակցությունները և արդեն է՛լ տարբերություն չկա. փորձում ենք էդ խնդիրները լուծենք»:

Սյամոյի ասածից դուրս է գալիս հետևյալը՝ ինքը թղթին հանձնում է սեփական բարի ցանկությունները, գնում է ադրբեջանցիների ոտքը, սրանք կարդում են բարի ցանկությունների ցանկը, այն իրենց ճաշակում վերաշարադրում՝ բխեցնելով բացառապես Իլհամի քիմքից, տալիս են Սյամոյի ձեռքը, սա էլ սուս-փուս սկսում է կյանքի կոչել ադրբեջանի թելադրանքը՝ այն արցախցիներին մատուցելով որպես միակ «ռազումնի» պլան: Այսինքն՝ փոխարենը հայտարարելու, որ հայկական կողմն ամեն ինչ անելու է, որպեսզի իր առաջարկությունները չանտեսվեն, կոնկրետ ինքը, որպես ուժեղ լիդեր «Իժո», պայքարելու է ամեն մի կետի համար, Աննայի տղամարդը հայտարարում է, որ ադրբեջանցիներն են որոշելու՝ այդ 20 կետից քանիսն է իրենց հարմար, քանիսը՝անհարմար:

Իրականում այդ 20 կետանոց ցուցակն էլ չկա, ոչ մի ցուցակ էլ բանագնաց Սյամոն չի կազմելու. ցուցակը թուրքերն են կազմելու ու դնեն Սյամյի վզին, սա էլ խելոք-խելոք կատարելու է՝ ներսում ինքն իրեն որպես ջունգլիի արքա ներկայացնելով: Դե կարևորը թուրքրեը գոհ լինեն, որ ֆինանսներին չխփեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել