Ադրբեջանի հետ «երկխոսության» թեման է՛լ ավելի գրավիչ դարձնելու համար, պարզվում է, թուրքերը Սյամոյին ևս մի հնարք են սովորեցրել. նա հայտարարել է, որ եթե Արցախի ու Բաքվի միջև երկխոսւթյունը ստացվի, եթե իր բանաձևով հարցին մոտենան՝ «լուրջ բանակցությունների նստելով», ապա ոչ միայն Վագիֆ Խաչատրյանը, այլև Ադրբեջանում ներկա պահին բանտարկված մյուս հայ գերիները նույնպես ազատ կարձակվեն:
Սյամոն դիպչել է մարդկանց հոգու նուրբ լարերին՝ ազատություն ու երջանկություն խոստանալով ոչ միայն Վագիֆին, այլև այն բազմաթիվ հայ գերիներին, որոնք պատերազմի ընթացքում ու դրանից հետո ձերբակալվել ու ապօրինաբար պահվում են Ադրբեջանում: Սյամոյի այսօրինակ հայտարարությունն ակամա հիշեցնում է Նիկոլի՝ 2021-ի ընտրություններում արած մերկապարանոց ու ստահոդ հայտարարությունները, երբ գերիների ծնողներից ու գերիներից մեկ-երկու ամիս էր խնդրում՝ նրանց բոլորին տուն վերադարձնելու՝ պայմանով, որ իրեն ձայն տան, թողնեն վարչապետի աթոռին: Ընտրվեց ու մոռացավ գերիներին էլ, իր խոստումներն էլ, ավելին՝ սկսեց գերիների ծնողներին հալածել: Նույն բանը հենց հիմա Սյամոն է անում ու խոստանում՝ կարծելով, թե մի անգամ արդեն իրեն արդարացրած տրյուկը կարող է այս անգամ էլ աշխատել:
Բայց ոչ ոք տխմար չէ՝ տրվելու Սյամոյի անբարո հնարքներին. Արցախի հետ երկխուսությունը Բաքուն տանելու է մի հարցի շուրջ՝ անվերապահ կապիտուլյացիաի ու ոչ միայն չի հրաժարվելու իր ցուցակում գտնվող արցախցիներին ձերբակալելու ծրագրից, այլև հավելյալ հազարավոր արցախցիների է ձերբակալելու ու դատելու որպես ռազմական հանցագուծներ:



