2023թիվ: Հայաստան: Երևան: Ամառ: Կառավարության շենքի առջեւ կրկին հավաքվել են 1998-2013 թվերին ՀՀ դրամով ավանդ ներդրած քաղաքացիները: Նրանց գումարները սառեցվել են 2013 թվին՝ կապված մաքսային միության մեջ մտնելու հետ (Ռուսաստանի, Բելոռուսի ու Ղազախստանի եւ այլոց հետ Մաքսային միության մեջ մտնելու ու Եվրասիական միությանն ինտեգրվելու ու դրա հետեանքով ազգային դրամը շրջանառությունից հանելու հանգամանքով պայմանավորված «քաշված» ավանդատուներին առաջնորդում է Րաֆֆի Հովհաննիսյանը, որն այդ առթիվ հացադուլի է նստել` 0 տարվա ընդմիջումից հետո կրկին վերադառնալով մեծ քաղաքականություն: Ավանդատուները բողոքի ակցիան սկսելուց առաջ մոտենում են Հովհաննիսյանին, բարեւում, այնուհետ կարգախոսները ձեռքներին մոտենում կառավարության շենքին ու բղավում՝ «Փո-ղե-րը, փո-ղե-րը»: Նրանք պահանջում են, որպեսզի ՀՀ բանկերում ներդրված գումարները վերադարձվեն ռուսական ռուբլով կամ «եվրազիկով»` ներառելով նաեւ 10 տարվա ընթացքում եկած տոկոսադրույքները: Վարչապետ Արամ Գասպարի Սարգսյանը դուրս է գալիս շենքի առջև եւ խոստանում նրանց բողոքը հերթական անգամ հասցնել ՀՀ նախագահ, մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանին: Սակայն այդ պահին ինքը՝ Հակոբյանը, սլավոնական արտաքինով մի քանի սափրագլուխ թիկնապահներով շրջապատված մոտենում է ցուցարարներին ու բղավում՝ «Աստա՜..վիծ, շագո՜..վ մարշ»: Այդ ամենն ակնհայտորեն զայրացնում է այդ պահին Րաֆֆուն աջակցող Պարույր Հայրիկյանին, որ, հոնքերը խոժոռելով, բղավում է` «Հիմի է՞լ լռենք»: Հայրիկյանի զայրույթի պատճառը ոչ միայն ազգային դրամի վերացումն է, այլեւ՝ այն, որ իր դեմ կատարած մահափորձի պատվիրատուները (իր ենթադրությամբ` «ռուսական կայսերապետությունը») այդպես էլ չեն բացահայտվել, իսկ մահափորձ կատարած Վարդան Սեդրակյանը վաղաժամկետ ազատվել է՝ «իրավիճակի փոփոխության պատճառով»:
Նյութի աղբյուր՝ http://azatankakh.blogspot.com/2013/09/10.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել