Նիկոլի ֆեյք օգտահաշիվ Չախոյան Տարոնը, անհանգստացած հանուն Արցախի Երևանում իրականացվող ակցիաներից, հայտարարել է, թե դրանց էությունն իր համար «անհասկանլի է ու դժվար»: Նա հայտարարել է, թե փողոցների փակման հետևանքով Երևանը կարող է ենթարկվել բլոկադայի, այն դեպքում, երբ պարզ էլ չէ՝ որն է այդ ակցիաների «մեսիջը»: «Դրանից ի՞նչ է շահելու Լեռնային Ղարաբաղը, դա ի՞նչ դիվիդենտներ է տալու Լեռնային Ղարաբաղին, ի՞նչ հարց են դրանով լուծելու, բանակցային սեղանի շուրջ ինչ-որ առավելություն տալո՞ւ է, թե՞ ոչ: Բնականաբար՝ ոչ»,-հայտարարել է Նիկոլի բանբերը՝ ակցիաները հռչակելով՝ տնտեսական լուրջ խնդիրների աղբյուր:
Փաստը, որ ՔՊ-ական ողջ խունտան ու նրանց ծառայող ֆեյքերը բավական անհանգստացած են ակցիաներից, խոսում է դրանց արդյունավետության մասին: Իսկ անհանգստացած են, քանի որ զգում են՝ պլանը հարթ չի ընթանում, ու որպեսզի այդ ակցիաներն է՛լ ավելի մարդաշատ չդառնան՝ ավելի բարդացնելով դրությունը, Տարոնը տնտեսական հետևանքներով է սպառնում:
Ինչ վերաբերում է բանակցային սեղանին Հայաստանի հնարավոր դիվիդենտներին, ապա Տարոնն այդ առումով կարող է հանգիստ լինել. եթե բանակցողը ծախու արարած Նիկոլն է, ով ինչ էլ անի, իրավիճակ չի փոխվելու, քանի դեռ բանակցողը չի փոխվել: Հենց այդ դիվիդենտները վիժեցնելու բուռն ցանկությունն էլ ընկած է տարոնների այսօրինակ հայտարարությունների ու «ստռաշիլկաների» հիմքում:



