Ի՞նչ է ուզում Ստեփանակերտը Երևանից հարցը Սյամոյին ստիպել է դատարկ-դատարկ ինքնագովեստով զբաղվել՝ հիշելով անցած-գնացած օրերը՝ այն տարիները, երբ ինքն Արցախում «շիշկա» էր համարվում: «Իմ ժամանակ, ես, մինչև 99 թվական՝ դեկտեմբեր, Արցախում որոշվում էր, Արցախն իր տեսակետը ձևակերպում էր Հայաստանի Հանրապետության հետ, վերջ: Դրանից հետո Արցախն այլևս որոշում չի կայացրել. Երևանում կայացրել են, իրանց ասել են՝ ինչ անեն»,-մասնավորապես՝ ասել է Սյամոն՝ հասկացնելով, որ եթե ինքը լիներ հիմա արցախի տերը, Նիկոլն ավելորդ դարդի տակ չէր ընկնի ու ստիպված չէր լինի բադրջանի բազար տանել:
Ինչպե՞ս են հիշում արցախցիները Սյամոյին, այն տարիները, երբ նա Արցախում ասիչ էր իբր: Բոլորը «յախ են թափ տալիս» նրանից՝ չկարողնալաով մոռանալ տեռորի տարիները, որի պայմաններում ստիպված են եղել ապրել արցախցիները. Սյամոն, որ ինքն իրեն Արցախն ազատագրած թիվ մեկ դեմքն էր կարծում, պատերազմից հետո սկսեց մի այնպիսի արյունոտ «բեսպրեդել», որի պատճառով հետո ստիպված եղավ Արցախից փախչել: Հիմա այս մարդն ասում է, գլուխ է գովում, թե իբր միայն ինքը կարող է բարձրացնել Արցախի սուբյեկտայնությունն այն դեպքում, երբ Ադրբեջանի հետ վերաինտեգրվելու նրա մարմանջը մինչև Լուսին է հասնում:
Միակ բանը, որ անելու էր Սյամոն, 5 րոպեում Արցախը Ադրբեջան դարձնելն էր լինելու: Հենց սա է պատճառը, որ հայաստանյան դավաճան իշխանություները ցայսօր աջակցում են նրան ունեցած նկրտումներում՝ լրջագույն ընդհանրություններ ունենալով արժեհամակարգային հարցերում:



