Հարցին՝ արդյոք Ադրեբաջնի հստակ հակաարցախյան դիրքորոշումն ու իր համոզմունքը, որ Արցախ Ադրբեջան երկխոսությանն այլընտրանք չկա, միմյանց հետ հակասության մեջ չե՞ն, Սյամոն բացասական պատասխան է տվել՝ ջանալով հիմնավորել իր մոտեցումը: «Օդով թռնել» չսիրող Սյամոն, մասնավորապես, կոչ է արել ընդունել պարտված պատերազմի հետևանքով Արցախին պարտադրվող պայմանները, իսկ պայքարողներին ու չհանձնվողներին մեղադրել իրականությունից կտրված լինելու համար:
Հարց՝ իսկ ո՞ւմ մեղքով գրանցվեց այդ պարտությունը, Սյամո-Նիկոլ-Աննա եռյակի, չէ՞: Դե ուրեմն թող այս սվինգերական եռյակն էլ գնա ու ապրի թուրքերի թելարդրած կանոններով, արցախիցներից, պայքարել փորձողներից ի՞նչ է ուզում Նիկոլին պարբերաբար փոխարինող Սյամոն:
Սյամոն ուզում է Իլհամի բարեհաճությունն ու գնում ստացած խոստումների հետևից: Մարդուն հստակ ասվել է, որ եթե «Ղարաբաղի տնտեսական գոտի» օպերացիան գլուխ բերի, տնտեսական լրջագույն դիվիդենտներ կքաղի, Արցախի տերուտիրական կկարգվի ու վերջապես թերարժեքության բարդույթը կհաղթահարի՝ մի բան, որ Սյամոյի հոգին կրծում է արդեն շատ երկար ժամանակ՝ ճիշտ այն պահից, երբ հասկացավ, որ բորդյուրին է մնացել:
Ա՛յ հենց Ադրբեջանի հետ երկխոսելու անայլընտրանքայնության մասին «հիմնավոր» կոչեր հնչեցնելու համար էլ սյամոները կազմակերպեցին 44-օրյան ու դրանում մեր կրած պարտությունը, որ երկիրը հասցնեն այնպիսի մի վիճակի, որ թուրքի բոլոր պայմաններն ընդունենք ու հնազանդվենք:
Իրենց հետանցքը կտեսնեն, հայ ժողովրդի հանձնվելը չեն տեսնի…



