Psymag.am-ը գրում է.

Ինչո՞ւ է ոմանց համար ամուսնական մատանին ավելի վախենալու, քան ստրուկների երկաթյա շղթաները: 

 Ընթերցելով Ջակոմո Կազանովայի մեմուարներում նրա խոստովանությունը, որ ամբողջ կյանքը ընդամենը մեկ անհասկանալի արկած էր, լի սիրային ավանտյուրաներով ու զրկված սիրուց, և ուշ է ու անհնար ինչ-որ բան փոխել այդ ամենում, հարց է առաջանում, իսկ դժվա՞ր էր ընտրել իրենով հմայված կանանցից ամենալավին և ամուսնանալ նրա հետ: Պարզվում է` դժվար էր: Կազանովաների ու դոնժուանների համար դա անհնարին է:

 Ինտիմ չառաջարկել

 Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում մարդկանց մեկ երրորդը վախենում է ամուսնությունից և ամուր կապերից: Նման տղամարդկանց և կանանց հոգեբաններն  անվանում ենինտիմաֆոբեր, այսինքն, բառացի թարգմանած, վախեցող ինտիմ հարաբերություններից: Տարօրինակ է, քանի որ ինչ-ինչ, բայց «ինտիմը» նրանց կյանքում սովորաբար ավելի քան շատ է լինում: 
 Իրականում «ինտիմաֆոբիա» տերմինը հասկացվում է որպես վախ ուրիշ մարդուց էմոցիոնալ կախվածության մեջ ընկնելուց: Օրինակ` հենց ընկերուհու գլխում սկսում է լսելի դառանալ Մենդելսոնի մարշի հնչյունները, սիրելի ընկերն անհայտանում է: Իսկ աղջիկն ընկնում է մտածմունքների մեջ` ինչո՞վ ես նրան դուր չեկա: 
 Սովորաբար, մինչև 30-35 տարեկանը, այսպես, թե այնպես, տղամարդն արդեն տեսած է լինում ընտանեկան կամ նման ինչ-որ կյանքի համը: Այն միգուցե դառն է եղել, միգուցե և թունավոր: Իսկ ինտիմաֆոբը հանգիստ ապրում է իր կյանքը մինչև 40 տարեկան ու ընտանեկան մերձության ոչ մի կարիք էլ չի զգում:

  Զգուշացե՛ք, դռները փակվում են

 Քանի որ բժիշկները նման անվանում են հորինել, արդյո՞ք դա նշանակում է, որ ինտիմաֆոբիան հիվանդություն է: Ավելի շուտ, դա ոչ թե հիվանդություն է, այլ բնավորության առանձնահատկություն, որը շրջապատի համար անհարմարություններ է ստեղծում: Գաղտնիքը ինքնապահպանման բնազդի մեջ է: 
 Ինչպես մետրոյում է «Զգուշացե՛ք, դռները փակվում են» արտահայտությունից հետո դռները փակվում են ու վագոնից էլ դուրս չես գա մինչև վարորդը չբացի դրանք, այդպես էլ ինտիմաֆոբերը, զգալով մոտեցող անկեղծ կապվածությունը, ինչից հետո արդեն դժվար ու ցավոտ է լինելու բաժանումը, անսպասելի և հապճեպ կերպով խզում են  հարաբերությունները, որոնք, կարծես թե, դասավորվում էին առանց լուրջ խոչընդոտների:

  Տվե՛ք ինձ ազատություն

 Այո, ինտիմաֆոբիան հիվանդություն չէ: Ուղղակի ինտիմաֆոբերի մեծ մասը կամ միայնակ մայրերի երեխաներ են կամ էլ մեծացել են այնպիսի ընտանիքներում, որտեղ մայրը հոր նկատմամբ դոմինանտ է եղել: Ավտորիտար կինը անձնական ազատության գերկարևոր արժեք է ձևավորում երեխայի հոգեբանության մեջ: Հենց մայրն է երեխաներին տալիս էմոցիոնալ կախվածության օրինակը: 
 Լինում է, որ ինտիմաֆոբ է դառնում հոգեբանական պաշտպանվածություն ցուցաբերող մեծահասակ մարդը: Օրինակ, երբ հեռանում է սիրելի կինը: Նոր դժբախտ սիրո և էմոցիոնալ ապրումների հեռանկարը սրում են նրա ինքնապահպանման բնազդը: «Լքվածը» անգիտակցաբար պատնեշներ է կառուցում շփման մեջ և շնորհիվ դրանց մնում է կապվածություն ստեղծող օբյեկտից անվտանգ հեռավորության վրա:

 Ինտիմաֆոբերը կյանքում

 Ստացվում է` կազանովաները սեփական ենթագիտակցության զոհերն են: Ոմանք կհամաձայնեին, որ ցանկալի է ժամանակին մեթոդներ ձեռնարկել, որպեսզի չդառնալ նրանց զոհերը: Բայց դա այդքան էլ հեշտ չէ: Նրանք սովորաբար կանանց ավելի լավ են հասկանում, քան իրենք իրենց: Նրանք մաշկով են զգում, թե ինչ է կանանց պետք: Նրանց հաճախ «խեղդում են» էմոցիաները, նրանց միշտ չի հերիքում սեքսը` տարբեր գույների ու բազմազանության: Այս ամենը նրանց դարձնում է չափազանց անհամբեր: Ու եթե կինը երկու անգամ մերժում է, երրորդ առաջարկին դժվար թե ականատես լինի…
 Մեր ժամանակներում, երբ վճարովի սիրո ինստիտուտը օրեցօր զարգացում ու ծաղկունք է ապրում, հարց է առաջանում` ի՞նչ իմաստ կա էներգիա ծախսել միամիտ աղջնակներին հմայելու վրա: Ցավոք, մեր հերոսը մեծ ռոմանտիկ է, իսկ ռոմանտիկներին նորմալ աղջիկներ են պետք: Եվ հենց դրանում նրա գրավչության գաղտնիքն է: Ծախու կամ պատահական կապերը նրան հետաքրքիր չեն, քանի որ նա իրեն շատ է հարգում: 
 Ինտիմաֆոբերը շփվող են, հեշտ ադապտացվում են ցանկացած կոլեկտիվում, կարողանում են մոտեցում գտնել անհրաժեշտ մարդկանց: Փայլուն կարիերա անելուն նրանց խանգարում է միայն անթիվ սիրավեպերը: Կիրքն ուժեղ թմրադեղ է և լավելասներն աննկատ կերպով «նստում են» էմոցիոնալ դոպինգի վրա, իսկ մնացած ամեն ինչ կորցնում է իր արժեքը:  

 Շռայլ մարմին, գծուծ դրամապանակ

 Սակայն պետք չէ մտածել, որ սիրո նման ասպետների ռոմանտիզմը զուրկ է մտածելուց և հեռանկատությունից: Ինտիմաֆոբերը, որպես կանոն, ահավոր ժլատ են: Տարօրինակ է, բայց փաստ` նրանք միշտ ափսոսում են կնոջ վրա փող ծախսել: Ֆրանսիացի հոգեբանները հետաքրքիր ստատիստիկա են ստացել: Փարիզում բնակվող 40-ամյա միայնակ տղամարդկանց հաշվեհամարներին 23 անգամ ավելի շատ փող կա, քան նույն տարիքի միայնակ փարիզեցի կանանց հաշվեհամարներին, ովքեր ունեն նույն եկամուտը (խոսքը միջին խավի մասին է):

 Այնուամենայնիվ, պետք է վճարել
 Ասում են` միայնակությունը հաճելի զգացողություն է, միայն թե այն ժամանակ, երբ կա ում հետ այն կիսես: Քաղցր ազատության համար ինտիմաֆոբը շատ ավելի թանկ է վճարում: Վերջում նա մնում է առանց երեխաների, ընտանիքի, լուրջ մասնագիտական հաջողությունների: Երբեմն նա նույնիսկ կորցնում է իր սոցիալական կարգավիճակը: Վերջիվերջո ինտիմաֆոբը սկսում է զղջալ կորցրած ժամանակի համար և վախենալ այն միայնակությունից, որին ամբողջ կյանքում ինքնակամ դատապարտում էր իրեն: 
 Կարելի է երկար և գեղեցիկ մտքեր արտահայտել բացառիկ անհատականությունների միայնակության մասին և կարծել, որ դա յուրաքանչյուր ստեղծագործ անհատի ճակատագիրն է:  Բայց, դժվար թե ամենաբարձրարժեք արտահայտություններն անգամ սփոփեն այն մարդուն, ով արդեն զգում է միայնակության զգացողությունը: Իսկ այդ զգացողությունը մի օր պատում է յուրաքանչյուր ինտիմաֆոբի: Ժամանակի գետը հոսում է միայն մեկ ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել