1Lurer.am-ը գրում է.
Հումանիտար բեռով ԼՂ ուղևորվող բեռնատարներն արդեն 15-20 րոպե է` Կոռնիձորի սահմանային հատվածում են: Իսկ որն է հաջորդ գործողությունը: «Լուրերի» հարցին ի պատասխան` ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը նշել է.
«Մենք կապ ենք հաստատել ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների հետ, այս պահին դեռ սպասում ենք պատասխանի: Հաշվի առնելով, որ այս գործընթացը պահանջում է լրացուցիչ ըմբռնում, կարծում եմ` պետք է նկատի ունենանք, որ որոշակի համբերատար վերաբերմունք է պետք դրսևորել:Լրացուցիչ պարզաբանումների սպասման փուլում ենք»:
Սարգսյանը հայտնեց` բեռնատարները ներկայիս հատվածում կմնան այնքան, մինչև որոշակի պատասխան կստանան, որ որոշվեն հաջորդ քայլերը: Արդեն իսկ դիմել են խաղաղապահներին, որ կազմակերպվի հումանիտար բեռների տեղափոխումը դեպի ԼՂ:
Ճշտող հարցին` արդյոք խաղաղապահները հակվա՞ծ են միջնորդելու, թե՞ ոչ, կա՞ն ազդակներ, Սարգսյանը պատասխանեց. «Տեղեկություն չեմ կարող տալ, սպասում ենք արձագանքի»: