Հարցին՝ ՀՀ զինված ուժերը չե՞ն միջամտելու Արցախում հնարավոր պատերազմի դեպքում, Նիկոլն արձագանքել է հետևյալ կերպ. «Հայաստանի զինված ուժերի գործառույթը Հայաստանի սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և անվտտանգությանն ապահովելն է»:

Նիկոլը բացահայտորեն հայտարարել է, որ եթե Իլհամն Արցախում սկսի ասենք «Վրեժ 3» անվամբ գործողություն՝ ուղղակիորեն իր ռազմական մեքենայի օգնությամբ ճզմելով արցախահայերին, կոտորելով ու հայոց հնամենի հողը հայաթափելով, ապա Պապիկյան Սուրիկը հայտնվելու է պարզ դիտորդի կարգավիճակում: Նիկոլը Արցախի պաշտպանության միսիան դրել է բացառապես Արցախի ՊԲ-ի վրա՝ հստակորեն սահմանազատելով այն Պապիկյան Սուրիկից:

Բաքուն չի թաքցնում իր բուռն ցանկությունը՝ բռնի ուժով ջնջելու Ստեփանակերտը: Փոխարենն ուղերձ հղելու Բաքվին այն մասին, որ պատերազմի դեպքում Հայաստանը ուզած-չուզած ստիպված է լինելու միջամտել՝ Բաքվի համար դրանից բխող բոլոր մարտահրավերներով, Նիկոլը Իլհամին փաստացի հրավիրել է Արցախ «թեթև զբոսանքի»՝ Ստեփանակերտի մասին խոսելով այնպես, ինչպես կխոսեր ասենք Կուալա Լումպուրի մասին:

Նիկոլի համար Արցախն իրական վտանգ է. քանի դեռ կա Արցախն ու արցախցին, նա ինքն իրեն ապահով չի զգում, նա վտանգ է զգում իր իշխանության համար, ուստի ջանում է րոպե առաջ ազատվել Արցախից, որ հավերժացնի իր ու իր նմանների իշխանությունը Հայաստանում, որը Թուրքիային հանձնելու հստակ ծրագրեր ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել