Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը, Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված, դիմի ՄԱԿ ԱԽ՝ Նիկոլն ասել է, որ Հայաստանը գտնվում է քննարկումների փուլում: Ըստ Նիկոլի՝ ՄԱԿ ԱԽ դիմելու հարցում ոչ մի դժվարություն չկա, բայց հարցն այն է, թե դիմելու արդյունքում արդյոք որոշում կընդունվի՞, թե՞ չի ընդունվի, իսկ եթե ընդունվի, ապա ի՞նչ որոշում կընդունվի. բոլոր դեպքերում ՄԱԿ ԱԽ-ն քաղաքական մարմին է, ուստի դիմելուց առաջ հարկավոր է տանել նախապատարստական աշխատանքներ՝ ըստ Նիկոլի:
Հարց՝ իսկ քանի՞ ամիս կամ գուցե տարի են տևելու այդ նախապատրաստական աշխատանքները: Կամ ի՞նչ արդյունք կարելի է ակնկալել այդ նախապատրաստական աշխատանքներից, եթե նախապատրաստվողը Նիկոլն է. Հայաստանի միջազգային սուբյեկտայնությունը հավասարեցված է զրոյի, ինչը նշանակում է մեկ բան՝ եթե վաղը թուրքրեը մտնեն Հայաստան էլ ու սկսեն ցեղասպանել, նույն ՄԱԿ ԱԽ-ն դժվար էլ ծպտուն հանի:
ՄԱԿ ԱԽ-ին Հայաստանը պետք է դիմեր անմիջապես Հաագայի դատարանի որոշումից հետո: Կդիմեինք, մենք մերը կանեինք, ու թող գերտերությունները դիրքորոշում արտահայտեին՝ դրական կամ բացասական: Այդպիսով գոնե կիմանայինք՝ ով ում բարեկանմն է, ինչ արժե հայի արյունը 21-րդ դարում, ով է մեզ դաշնակից, ով՝ կեղծ բարեկամ կամ ոսոխ՝ չճանաչված:
Բայց ՄԱԿ ԱԽ դիմի Նիկոլը, որ ի՞նչ անի, որ իր տերերին վատ վիճակի մեջ դնի՞, թե՞ իլհամին դառնացնի: Իլհամը կուզի՝ վաղնևեթ ողջ Արցախը բուլդոզերով կքանդի, Նիկոլն ո՞ւմ շունն է, որ հաֆ-հաֆ անի, մի՞թե ոչ Իլհամի:



