Ադրբեջանի ԱԳՆ-ն է արձագանքել «Le Monde»-ի համար գրված հոդվածին՝ «անհիմն» որակելով Նիկոլի՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ արտահայտած մտքերը:

«Հայկական կողմը պետք է հասկանա, որ Ադրբեջանի կողմից Լաչինում անցակետի ստեղծումն ամբողջությամբ միջազգային իրավունքի շրջանակներում է, այս քայլն արվել է՝ Հայաստանի դիվերսիոն գործողությունները կանխելու համար, և այդ կետի առկայությունը քննարկման առարկա չէ։ Արդարադատության միջազգային դատարանը հուլիսի 6-ի որոշմամբ նույնպես միաձայն մերժել է Հայաստանի հայցը՝ վերահաստատելով, որ Ադրբեջանի կողմից սահմանին անցակետի ստեղծումը բացարձակ ինքնիշխան և օրինական որոշում է»,- պորտատեղադրել է Նիկոլին Ադրբեջանը։

Ամեն թփի ու քարի տակ «խաղաղության օրակարգին» հավատարիմ մնալու մասին բղավող Հայաստանին Բաքուն դեմ է տվել մարիակարապետյանների ազգադավ հայտարարությունների հիմքով բարձրացած պատտին: Եթե Հայաստանն անառարկելիորեն ճանաչում է թուրքերի 86600-ը, որի մեջ մտնում է նաև Արցախը, այսինքն՝ Հակարիի կամուրջը ճանաչում է որպես հայ-ադրբեջանական պետական սահման, որից անդին «Ղարաբաղի տնտեսական գոտին» է, ուստի ոչ մի աշխարհաքաղաքական, տարածաշրջանային կամ մեկ այլ կենտրոն, սուբյեկտ ու ուժ չեն կարող Բաքվին կշտամբել. իր հողն է, կուզի՝ անցակետ կտեղադրի, կուզի՝ խաղահրապարակ կսարքի, ձեր ի՞նչ գործ:

Ընդ որում՝ հետաքրքիր է, որ իր այս դիրքորշումը Բաքուն հիմավորել է նաև Հաագայի դատարանով՝ կառույց, որի միջոցով վերջին ժամամանկներս ՔՊ-ականները փիառվում էին, գլուխ գովում:

Արևմուտքի «կուտն ուտելու» ու Թուրքիայի հանդեպ Նիկոլի ունեցած անբնական սիրո հետևանքն է այս ամենը: Երբ Նիկոլը հայտարարում է, որ ճանաչում է ադրբեջանցիների 86600-ը, կարծում էր, թե թուրքերը պետք է արցախցիների ճակատը պաչեն, Հայաստանինն էլ՝ հե՞տը: Վաղն Արցախի վիճակում Հայաստանն է հայտնվելու, եթե Նիկոլն ու նիկոլականները շարունակեն ծնկի եկած խաղաղություն մուրալ՝ ունեցած իշխանության անընդհատություն ակնկալելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել