Factor.am-ը գրում ենք․
Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը դեռևս հստակ որոշում չունի` մասնակցել ավագանու ընտրություններին, թե ոչ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ինքը`Մարությանը:
Ճշտող հարցին` եթե որոշի մասնակցել, ապա որ կուսակցությամբ, Մարությանն ասել է, որ դեռ չգիտի։
«Քննարկում ենք»,- նշել է նա:
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Հայկ Մարությանը, որ 2018 թվականին ակտիվ մասնակցություն էր ունեցել փողոցային պայքարին, քաղաքապետ էր ընտրվել «Իմ քայլը» դաշինքով: 2021-ի տարեվերջին իշխող դաշինքը պաշտոնանկ արեց նրան:
Նյութի աղբյուր՝ https://factor.am/670173.html?fbclid=IwAR3q1oMEN4ksfIFw5V349oeLSRtB1PY8kDL4lr93KzbGqB7a-A1xKwDwuE4
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել