Aravot.am-ը գրում է․

«Պարոն Գալստյանն ազատության մեջ է։ Գրավը վճարվել է, այս պահին ազատության մեջ է»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը։

Հիշեցնենք՝ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը (մականունը՝ Պատրոն Դավո) որպես մեղադրյալ է ներգրավվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել