Հարց`

Հարգելի բժիշկ: Արդեն քանի օր է՝ սեքսի ժամանակ սեռական օրգաններում ցավ եմ զգում, իսկ սերմնահեղուկիս գույնը փոխվել է, վարդագույն է: Շատ անհանգիստ եմ: Դա լուրջ խնդի՞ր է:



Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:

Ցավը յուրովի ազդանշան է սեռական համակարգի անառողջ վիճակի վերաբերյալ: Նման պատկեր կարող է առաջանալ սեռական օրգանների, մասնավորապես շագանակագեղձի, սերմնաբշտերի, սերմնածորանների բորբոքման ժամանակ: Հնարավոր է նաև սերմնահեղուկի մեջ պայթող մանր անոթներից պարբերաբար արյուն է թափանցում: Պետք չէ հապաղել, ցանկալի է ստուգվել՝ ցավի բնույթը պարզելու և համապատասխան բուժում նշանակելու համար: Ստույգ ախտորոշման համար պետք է նաև սերմնահեղուկի մանրակրկիտ հետազոտություն կատարել, որից հետո նշանակել համապատասխան բուժում: Առո՛ղջ եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել