Հարցին՝ հաջողվո՞ւմ է ԱԺ պատգամավորի կարգավիճակում ձեր տեսլականը կյանքի կոչել, Գռզոն դրական պատասխան է տվել՝ «շատ բարձր» գնահատելով սեփական թիմին. ի տարբերություն նախկինի՝ այսօր ցանկացած պատգամավոր, ըստ Գռզոյի, կարող է ցանկացած միտք արտահայտել, ցանկացած առաջարկով հանդես գալ: Միաժամանակ Գռզոն իր պատգամավոր դառնալը համարել է «արդարացված», քանի որ իր ունեցած փորձով հարկ եղած դեպքում թիմակիցների հետ կիսվում է:

Ո՞րը կարող է լիել Գռզոյի փորձը, թալա՞նը: Թերևս պատահական չէ, որ ՔՊ-ական խունտան արագորեն սերտեց թալանի ձևերն ու միջոցները՝ գերազանցելով նախորդ տասնամյակների ցուցանիշները՝ միասին վերցրած: Գռզոն յուր թիմին գովաբանել է, քանի որ հասկացել է՝ ի դեմս ՔՊ-ական ջահելների ունի բավական ուշիմ աշակերտներ, որոնք ոչ միայն մեծագույն սիրով լսում են Գռզոյի ծանրակշիռ կարծիքը, այլև բավական ակտիվորեն օգտվում նրա «կենարար» խորհուրդներից: Իսկ այդ խորհուրդները, ինչպես հասկանալի է, միայն մի բանի մասին են՝ թալանի. միայն այս հարցում է Գռզոն անգերազանցելի՝ մի թալանչի, որից պարտավոր են մատաղ սերնդի ՔՊ-ականները դասեր առնել ու ստացածը գործնականում կիրառել:

Թուրքիայի տեսանկյունից, անկասկած, Գռզոյի պատգամավոր լինելը գերարդարացված պետք է համարել, քանի որ հենց այդ գործոնն է մեծապես ընկած նաև հայոց երկու պետությունների անկման հիմքում: Գռզոն թերևս ոչ այնքան քաղաքական, որքան ֆինանսատնտեսական մեքենայությունների կատարելագործման համար է պատասխանատվություն վերցրել,առանց որի պետության փլուզումը չէր կարող գլուխ բերվել:

Քաղաքական մեքենայությունների հարցում Նիկոլին հավասար մեկը չկա…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել