Իսկապե՞ս… Ո՞վ էր Գռզոն նախքան հեղափոխությունը, ո՞վ է Գռզոն դրանից 5 տարի անց: Արդյոք երբևիցե Գռզոն շանս կունենա՞ր որևիցե ձևով պետություն ներկայացնել, խորհրդարան մտնել, եթե Նիկոլի արկածախնդրությունը չլիներ: 2018-ը հենց Գռզոյի աստղային ժամն էր. Հայաստանը հայտնվեց մի շրջափուլում, որն այսօր 90-ականներն է հիշեցնում՝ ժամանակաշրջան, երբ «Յառմրկի Խչոն» դարձավ Գռզո՝ վերածելով անկախ Հայաստանի թիվ մեկ թալանչի օլիգարխի:
Հիմա նույն իրավիճակն է, ուղղակի Գռզոն իր հիմնական կապիտալի կուտակման պրոցեսն ավարտել է և անցել է դրա հազարապատկման գործին, որտեղ Նիկոլն ուղղակի անփոխարինելի կերպար է:
Մյուս կողմից՝ գռզոներին սկզբունքորեն պետություն հարկավոր էլ չէ, քանի որ իրենք իրենցով արդեն պետություն են դարձել՝ թրքամոլ, անդեմ. պետությունից շատ փող ունեն, պետությունից շատ ավելի ազդեցիկ են, անհեմամտ ավելի լայն հնարավորությունների տեր: Գռզոները վերպետական, իսկ իրականում հակապետական բաներ են՝ վերածված պետության թշնամիների: Ահա հենց այս գործոններն են նաև Նիկոլին շատ լավ օգնում արագորեն լուծարել պետությունն ու տեղավորվել թուրքերի հատկացրած ժամկետներում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1961
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



