Թալանը հետ բերելու կոնտեքստում Գռզոն լրագրողների հետ զրույցում շտապել է պարզապանել, թե իր տեսանկյունից ինչպիսին պետք է լինի պետության վերաբերմունքը անհատի սեփականության նկատմամբ՝անկախ դրա ծագումից: «Ես կարծում եմ, սա պետք է ի գիտություն ընդունենք, անկախ նրանից՝ թալանչի է, չալանչի չի, սեփականությունը՝ ուրիշի վերցնելը դա պետք է շատ հեշտ գործ չլինի: Ինչի՞: Դա պետք է շատ մեծ պրոցես անցնի, շատ մեծ գործընթաց լինի, հակառակ դեպքում դա շատ գայթակղիչ կլինի շատերի համար բոլոր ժամանակներում: Բայց աշխարհն այլ ձև ա զարգացել, հա՞: Սեփականության իրավունքը պետք է շատ տարբեր՝ հազարավոր գործիքներով պաշտպանված լինի, և դա պետք է կարճ ժամանակում մի կոճակով չլինի, որովհետև նախկինում մի կոճակով էր լինում»,-մասնավորապես՝ հայտարարել է Գռզոն՝ հավելելով, որ հակառակ դեպքում ցանկացած պահի մեկ կոճակով ցանկացած մարդու կարող են զրկել, ինչը շատ վատ բան է, ուստի պետական մարմիններն ու դատարանները շատ կարևոր դեր պետք է խաղան այս հարցում:

Գռզոյի այս դիրքորոշումը խիստ ուշագրավ է, որ, ըստ էության, բացահայտում է նրա հոգու խորքում պարփակված վախերը: Ապօրինի հարստացածների գույքի ու ունեցվածքի հանդեպ Գռզոյի հարգանքը պատահական չէ. նա շատ լավ հասկանում է, որ իր ունեցվածքն էլ չունի օրինական ծագում, և ցանկության դեպում վաղը եկող իշխանություններն իր հետ կարող են վարվել այնպես, ինչպես այսօր իրենք՝ մյուսների հետ: Հետևաբար՝ Գռզոյի համար էականը ոչ թե այլոց, այլ հենց իր՝ սեփական գողոնի հետագա ճակատագրի հարցն է, ինչը ստիպում է բոլոր ժամանակների թիվ մեկ թալանչիին մեղմ գնահատականներ տալ այլ թալանչիներին՝ հատկապես որ այդ թալանչիները Նիկոլի հետ ոչ մի պրոբլեմ չունեն այսօր. Աննային մուծվել են ու իրենց համար հանգիստ ապրում են, բայց որպեսզի Աննայի կաշառակերությունը շատ չճչա, Գռզոն ստիպված է եղել կիսվել իր հայացքներով, ներկայանալ որպես «օրինապաշտ» ՔՊ-ական,ում համար ունեցվածքը սրբություն է:

Բայց Գռզոյի վիճակն իսկապես շատ վատ է, ու մի բան շատ հստակ է՝ նա չի պլստալու: Իշխանափոխությունից խիստ կարճ ժամանակ անց նիկոլական շնաձկները մեկիկ-մեկիկ պատասխան են տալու իրենց տարածի, գողացածի համար, և այդ ամենը, իհարկե, տեղի է ունենալու բացառապես օրենքով, այսինքն՝ այնպես, ինչպես նախանշել ու ցանկացել է Գռզոն:

Օրենքով դատվեն, թե՝ մեկ կոճակով, գռզոների ճակատագիրը նույնն է լինելու…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել