Իհարկե, բոլոր դեպքերում վերոհիշյալ օրենքը չի կարող խնդրահարույց չլինել՝ նկատի ունենալով, թե ովքեր են այն հղացողները: Վիլենի խոստովանությունը, սակայն, մեկ այլ տեսանկյունից է էական. նա ևս մեկ անգամ հաստատում է, որ ՔՊ-ի քաղաքական թիմը թերհաս ու տխմար տարրերից բաղկացած մի նորագոյացություն է, որտեղ անգամ մի օրենք չեն կարողանում մշակել առանց պրոբլեմների: Ամենամեծ ցավն այն է, որ «Նավակ ճոճողի» ինքնախոստովանությունը կարելի է ու պետք է ողջ ՔՊ-ի դատավճիռը համարել. ոչ միայն Նիկոլի գործած դավաճանության, այլև Վիլենի ստատուսում մատնանշած վերահիշյալ խնդիրների պատճառով է, որ այսօր Հայաստանն ու Արցախը փաստացի ոչնչացման եզրին են կանգնած: Սրանք այնքան տխմար ու տգետ են, որ մի լավ բան անելու ցանկություն ունենալու դեպքում անգամ չեն կարողանում մի օգուտ բերել երկրին:
Արդյոք կարելի՞ է վիլենների հետ ինչ-որ հույս կապել ապագայի առումով ու կարծել, թե իբր լավ ժամանակները դեռևս առջևում են: Ոչ մի լավ բան էլ Հայաստանին չի սպասվում, քանի դեռ երկրի ճակատագիրը վիլենների ձեռքում է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1959
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



