Գռզոն թեև վստահեցրել է, թե չունի նպատակ՝ զբաղվելու ինքնագովազդով, բայց նրա խոսքը փաստացի վերածվել է «անցանկալի» ինքնագովազդի: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է գծուծ Գռզոն որոշել սեփական փողերի հաշվին ինչ-որ անխծանոթ մարդկանց լավություն անել այն դեպքում, երբ ինչպես հիմա,այնպես էլ ժամանակին խոշոր դրամագլուխ է կուտակել մարդկանց «քցելու» հաշվին: Ի՞նչ է տեղի ունեցել Գռզոյի հոգու խորքում, որ չարագործը հանկարծ բարեգործ է դարձել:
Բացառված չէ, որ Գռզոյի խիղճը սկսել է տանջել կամ էլ, որ ավելի հավանական է, ուղղակի փորձել է իր իրական դեմքը կոծկել՝ այս անգամ էլ որպես մեծ բարեգործ ներկայանալով:
Եթե տանջել է խիղճը, ապա ակնհայտ է, որ մեկ-երկու գյուղում ասֆալտ փռելով այն չի մաքրվելու.Գռզոն այնքան շատ է կերել այս ժողովրդից, որ եթե նույնիսկ ամբողջ Հայաստանի ասֆալտն էլ իր միջոցներով փռի, թալանածի կեսի կեսը միայն հատուցած կլինի: Իսկ եթե, այնուամենայնիվ, նպատակը համապատախսան հանրային կարծիք ձևավորելն է, ապա այստեղ նույնպես Գռզոն արդյուքն չի գրանցել. Հայաստանի մասին մտածողը չի կարող Նիկոլի թրքական ծրագրի մի կարևոր մաս լինել, չի կարող սեփական ձեռքերով Հայաստանը թրքացնել՝ է՛լ չասած շարունակվող թալանի մասին, որի ականատեսն ենք ինչպես հիմա,այնպես էլ նախկինում:
Գռզոն ամեն ինչ է՝բացի բարեգործից:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1954
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



