ՀՀ դրոշի մասին օրենքում փոփոխություն և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթի քննարկմանը, Աննայի ախպեր Հրաչիկը հարց է ուղղել փաթեթը ներկայացնող արդարադատության փոխնախարարին. «Շատ հաճախ կարելի է հանդիպել բակերում ինչ-որ տեղ տեղադրված ՀՀ դրոշների, որոնք պատառոտված են կամ լավ վիճակում չեն գտնվում։ Տեղադրված են ոչ թե սեփական տան տարածքում, պետական կառույցի կամ այլ շինության վրա, այլ՝ բակում ինչ-որ տեղ։ Այս դեպքում ո՞վ է պատասխանատվություն կրելու, եթե նման վայրում տեղադրված դրոշը վատ վիճակում է»:

Հրաչիկի հարցը ավելի քան կեղծավոր է. այս՝ փաբերում թրև գալուն սովոր էժանագին դերասանը, որ Աննայի մարդու գործած դավաճանության շնորհիվ այսօր ինքնագոհ կերպով բազմած է պատգամավորական աթոռին, ցանկացել է իրեն հանրությանը մատուցել որպես ՀՀ պետական խորհրդանիշների վիճակի, ճակատագրի մասին մտահոգ «պետական գործիչ», որի կյանքի իմաստն իբր ՀՀ դրոշի արժևորումն է, և սա՝ այն դեպքում, երբ Հրաչիկի տխրահռչակ փեսան բոլորովին վերջերս կոչ էր անում հրաժարվել ասենք ՀՀ գերբին պատկերված առյուծից, Արարատն էլ Արագածով փոխարինել, ինչպես նաև վերանայել օրհներգի տեքստը և այսպես շարունակ:

Հրաչիկի տրյուկներն ակնհայտորեն աչք ծակող կեղծիք են, որ ի զորու չեն, սակայն, քողարկելու նրա ու նրա թայֆայի իրական դեմքը: Ցավոք, Նիկոլի իշխանության անընդհատության դեպքում հեռու չէ այն օրը, երբ ՀՀ դրոշի վրա կպատկերվի թուրքական մահիկը՝ կանխելու Իլհամի ցասումը:Կարծում եք՝ որևէ ՔՊ-ական կբոյկոտի՞ Նիկոլի համպատասխան առաջարկը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել