Իսկ Նիկոլն ի՞նչ պատգամ է հասցրել թողնել Աշոտիկին իր կառավարման այս տարիներին որպես հայր, ո՞րն է նրա ուղերձը՝ որդուն: Նիկոլի պատգամների ամբողջական էությունը հանրությանը պարզ դարձավ վերջերս զոհված զինծառայողի մոր դեմ իրականացված հալածանքի միջոցով,երբ ակնհայտորեն ուղղորդվելով հոր կողմից՝ Աշոտիկը զոհված զինվորի մոր դեմ գործ էր տվել:
Ի՞նչ է թողնելու Նիկոլը սեփական որդուն: Կասկածելի դաստիարակություն, որ առավելապես որպես անդաստիարակություն պետք է որակել, տգիտություն ու արատավորված անուն, որ այդպես էլ թույլ չի տալու Աննայի որդուն այս կյանքում գլուխը բարձր ապրել. Նիկոլն արել ու անում է ամեն ինչ, որպեսզի ոչ միայն Աննայի որդին, այլև ողջ հայ ժողովուրդը չկարողանա այլոց աչքերի մեջ նայել, սեփական պատիվն իր ձեռքում պահել, լիարժեք սուբյեկտ համարվել: Այս իմաստով Աշոտյանին Նիկոլի անտիպոդը պետք է համարել և, իհարկե, ոչ միայն այս իմաստով:
Բոլորիս խնդիրն է այսօր Աշոտիկի ճակատագրին չարժանանալն ու չաշոտիկանալը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1947
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



