Սերժ Սարգսյանը մասնակցել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը
Ս.թ. հուլիսի 7-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դահլիճում ավարտական վկայականներ է հանձնել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 6-րդ հոսքի շրջանավարտներին:
Շուրջ 70 շրջանավարտներ նախորդող ամիսների ընթացքում ունկնդրել են 50-ից ավելի բանախոսություններ քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, ինչպես նաև հմտությունների զարգացման թեմաներով։
Վկայականները հանձնելուց հետո նախագահ Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ քաղաքական դպրոցն ավարտելու առթիվ և մաղթել հաջողություններ, ինչպես նաև շրջանավարտների համար հանդես եկել բանախոսությամբ, պատասխանել նրանց հուզող հարցերին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/3rdPresidentofRA/posts/pfbid02nRz27ZvgbhVvna3HxKfw6BUeX5ksXseAPpoevuSd1xCY1mke6R2DJFcBeJ69G11Yl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել