2023թ. հունվարի 12-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2023թ. հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Վրաստանի տարածք մուտք գործելու, գտնվելու, տարանցիկ երթևեկելու և այնտեղից դուրս գալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը հետևյալն է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, կամ
Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ (տվյալների էլեկտրոնային կրիչ պարունակող)՝ միայն երկու Կողմերի տարածքների միջև ճամփորդելիս, այդ թվում՝ ուղիղ թռիչքներից օգտվելու դեպքում: Քաղաքացին կարող է ճամփորդել նույնականացման քարտով, եթե Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետը հատելիս Հայաստանի Հանրապետության համապատասխան էլեկտրոնային շտեմարանում երևում է, որ վերջինս ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու վավեր անձնագիր՝ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետի նշումով:
Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար անհրաժեշտ ճամփորդական փաստաթուղթ (միայն Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար)։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/pfbid0RBYmCT15YQD3k7zn6v6GK5mMiAZCVgxnVYPocuAcu4QBa3iGMBLhawrhh41o13mUl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել