Հարց՝ ի՞նչ նկատի ունի Անդոնը «նախկինում»-ի տակ, կոնկրետ ե՞րբ, ո՞ր ժամանակահատվածը, 2018-2020թթ.-ը՞,թե՞ նախքան Նիկոլի արկածախնդրությունը: Ըստ երևույթին, Անդոնը նկատի է ունեցել նախքան 2018-ն ընկած ժամանակահատվածը, քանի որ հակառակ դեպքում նրա պատասխանը վերածվում է ինքնախոստովանության, իսկ հաշվի առնելով այն, որ Անդոնի համար մահն ավելի նախընտրելի է, քան Նիկոլին «պադստավկա» անելը՝ Անդոնի պատասխանը պետք է որպես հերթական «կռուտիտ» դիտարկել:
Ո՞րն է այդ «կռուտիտի» էությունը: Էությունը հանցավոր զրպարտանքն է՝ ուղղված նախկին իշխանություններին, որոնց հարաբերությունները Մոսկվայի հետ, ինչպես հայտնի է, մշտապես եղել են բարձր մակարդակի վրա, ինչի շնորհիվ լուծվել է Հայաստանի ու Արցախի անվտանգային խնդիրը: Հարց՝ լափառոշ Անդոնին՝ եթե նախկինում բանակը չի եղել լավ զինված կամ իսկապես մարտունակ, ապա ինչո՞ւ էր Իլհամը վախենում նախկինների օրոք հարձակում գործել, ինչո՞ւ Հայաստանում հեղափոխություն արեցին ու հետո միայն հարձակվեցին (ոչ ոք չի մոռացել Իլհամի այն խոստովանությոնը, որ Ադրբեջանը մեծ ներդրում է ունեցել ՀՀ-ում իշխանափոխության գործում): Դե թող ասենք 2017-ի աշնանը հարձակվեին ու գրանցեին այն արդյուքնները, որոնք գրանցեցին 2020-ին: Կարո՞ղ էին:
Նիկոլի տխմար, դավաճանական քաղաքականության հետևանք է պատերազմը, իսկ եթե ՌԴ-ի հետ հարաբերություններին հարված չհասցվեր, ապա ո՛չ պատերազմ կլիներ, ո՛չ էլ այսօրվա վիճակը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1936
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



