Արձագանքելով ՔՊ-ական Կարապետյան Մարիշի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման փաստին՝ ներառյալ Արցախը, նրա գաղափարակից Անդոնը հայտարարել է,թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին խոսել են բոլորը՝ սկսած 90-ականներից մինչև հիմա: «Թե Մարիա Կարապետյանն ինչպես է պատկերացնում դա, կարող եք հարցն ուղղել իրեն: Ես ոնց եմ պատկերացնում, ես դրա մասին խոսել եմ. ինչ-որ մերն է՝ մերն է, ցտեսություն»,-հրաժեշտ է տվել Անդոնը լրագրողին՝ թռնելով հարցից՝ արցախը մե՞րն է:

Անդոնը փորձել է որոշակի դիստանցիա պահպանել ինքն իրեն ու սեփական մորը փչացրած Կարապետյան Մարիշից՝ միաժամանակ այնպես ձևակերպելով սեփական ասելիքը, որ Նիկոլն էլ իրեն հետո չփչացնի՝ Արցախն Ադրբեջան չհամարելու համար: Հենց այդ պատճառով էլ կոնկրետ ձևակերպված հարցադրումից նա բառացիորեն փախչել է՝ չցանկանալով հստակեցնել՝որն է մերը, որը՝ թշնամունը:

Քննադատության թիրախում այս օրերին հայտնվել է հենց Կարապետյան Մարիշը, բայց պետք է նկատի ունենալ, որ նա սեփական տեսակետը չէ, որ հնչեցրել է դրսում. հայհոյասեր մոր դուստրը Նիկոլի պետության պետական դիրքորոշումն է արտահայտել, ինչը նշանակում է, որ այդ դիրքորոշումը կիսում է նաև Անդոնը՝ «նոր Հայաստանի» այն պետական այրերից մեկը, ում դժվար է թրքատյացության համար մեղադրել:

Անդոնը նույն Մարիշն է, ուղղակի սպիտակած թրաշով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել