Կառավարության նիստում որոշում է ընդունվել, որով անհետ կորած (ինչպես նաև գերեվարված) զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտություն է տեսել Նիկոլի կառավարությունը: Պետական բյուջեից կպահանջվի մոտ 16 մլն դրամ, որն էլ կհատկացվի սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված բյուջետային միջոցներից՝ վերաբաշխում կատարելու միջոցով:

Վերջին շրջանում Նիկոլի սերը՝ առ հասարակ ժողովուրդ կարծես թե ջերմացել է. թոշակները բարձրացրեցին ասենք մի 3000 դրամով, հիմա էլ, փաստորեն, տուժած ընտանիքների ֆինանսավորումն են մի ամբողջ 2 ամսով երկարաձգում՝ հատկացնելով դրա համար «միլիոններ»: Նպատակը պարզ է. Նիկոլը փորձում է փոխել գորշ իրականությունից ստացվող տպավարությունները՝ անվտանգային հարցերում իր տոտալ ֆիասկոն ջանալով կոմպենսացնել փողի ուժով:

Հետաքրքրիր է, սակայն, այստեղ մեկ այլ հարց: Օրինակ՝ հարց է ծագում՝ ինչո՞ւ ընդամենը 2 ամսով, այլ ոչ թե ասենք գոնե 1 տարով: Կասեն իբր փող չկա, իսկ եթե լիներ, ապա 2 ամսվա փոխարեն 2 դար էլ շարունակաբար 300000 կվճարեին: Բայց արդյոք իսկապե՞ս փող չկա, ո՞ւմ համար չկա:

Օրինակ՝ ոստիկաննների ու պարեկների մեքենաների վերանորոգման համար, պարզվում է, շատ լավ էլ կա. Ոստիկանությունն ուղիղ 100 մլն դրամ է տրամադրել մեքենաների վերանորոգմանը, որից 50 մլն-ը ծախսվել է 4 մեքենայի, իսկ մյուս 50 միլիոնը՝ 150 մեքենայի վերանորոգման համար։

Ի՞նչ փող է սա, Գռզոյի փողե՞րն են, թե՞ հարկատուներիս միջոցները: Պատասխանն առավել քան պարզ է: Իրականությունն այն է, որ Նիկոլը բազում միլիարդներ է հատկացնում ուժայինների ու յուրայինների բարեկեցության ապահովման համար, իսկ խոցելի խմբերի ու պատերազմից էապես տուժածների, գերեվարվածների ընտանքիներին՝ կոպեկներ: Օրինակ այդ 100 մլն-ը կբավականացներ,որպեսզի ոչ թե 2 ամիս, այլ ասենք առնվազը 1 տարի շարունակ տուժածների ընտանքիները շարունակեին ստանալ այդ 300000-ը:

Որպեսզի դա տեղի ունենար, հարկավոր էր մեկ բան. Նիկոլի արժեհամակարգը պետք է բոլորովին այլ լիներ, իսկ իշխանությունն էլ կախված չլիներ բացառապես ոստիկանական մահակի ծայրից: Ունենք այն, ինչ՝ունենք,ում դուր չի մգալիս,կարող է հեռանալ Հայաստանից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել