Ադամանդն աշխարհի ամենակարծր, միևնույն ժամանակ ամենաթանկ ու ամենագեղեցիկ նյութն ա։ Ինքը ձևավորվում ա 150 կիլոմետր խորության վրա։ Միլիոնավոր տարիներ ընթացքում ածուխը սեղմվում ու ահռելի ճնշման պայմաններում վերածվում է բյուրեղի։ Սև զանգվածից մաքրամաքուր բյուրեղ ա դուրս գալիս։
Ինձ համար Արցախն ու արցախահայությունը ադամանդի տիպիկ օրինակ են. իրենք ամենաթանկն են, ամենագեղեցիկը, իրենք անասելի ճնշման տակ են, բայց իրենց ամրությունը ոչ ոք չունի ու չի ունենա։ Իրանք համատարած սև ածուխի մեջ միակ մաքուր կետն են։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid027wWWWviTMJRBVgu9XwcV5q5DbzcY82qkd3FzPCjFCgvQGgT4sM3MjKpUwa69V9sql
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել