Ցանկացած քաղաքական կամ քաղաքացիական ակտիվություն նկատելուց իշխանությունը միանգամից սկսում ա մարդկանց սպառնալ պատերազմով։ Ավելի համոզիչ վախեցնելու համար մի հատ էլ երկու թշնամի պետությունների նախագահներն են սպառնում սովորաբար, իրենց աջակցությունը հայտնելով Հայաստանում իշխող ռեժիմին։
Թողնենք մի կողմ «ոչինչ մի արեք, թե չէ պատերազմ կլինի» մանիպուլյացիայի անբարոյականությունը և անդրադառնանք այդ քարոզչական թեզի բովանդակությանը։
Նախ, պատերազմը 2020-ի նոյեմբերին չի էլ ավարտվել, մենք շարունակում ենք շուրջ 3 տարի հարյուրավոր զոհեր տալ և տարածքներ զիջել։ Պատերազմը ուղղակի իր ինտենսիվությունն ա թուլացրել այս պահին։
Երկրորդը։ Որևէ խաղաղության պայմանագիր չի երաշխավորելու որ նոր պատերազմ չի սկսվի։ Ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ա թշնամին բազմիցս խախտել, նույն ձևով կարող ա խախտել և ստորագրվելիքը։ Ի դեպ, դա փաստում ա հենց Հայաստանի իշխող ռեժիմը։
Երրորդը։ Երբ իշխող ռեժիմի ներկայացուցիչները հասկանում են, որ կարող է լինել պատերազմ, բայց 3-րդ տարին է չեն պատրաստվում այդ պատերազմին, շարունակելով պնդել, որ խաղաղության օրակարգը ալտերնատիվ չունի (շատ լավ իմանալով, որ ունի և թշնամին դրան պատրաստվում ա ինտենսիվ), ցանկացած էսկալացիայի պատասխանատվություն ու հետևանքը կրում են իրենք։
Չորրորդը։ Պատերազմով սեփական քաղաքացիներին վախացնելը, հոգեբանական ճնշումը, տագնապ առաջացնելը սեփական իշխանությունը պահպանելու համար, քաղաքացիների անվտանգությունը ապահովելու փոխարեն, դա թշնամու զավթողական պլանների իրականացման ամենամեծ օգնությունն ա։ Որովհետև թշնամուն պետք ա մեզ բարոյապես կոտրել, զրկել դիմադրելու կամքից և պառակտել։
Արդյունքում մենք ունենք իշխող ռեժիմ, որը գիտի, որ կարող ա պատերազմ լինել ու չի պատրաստվում և զուգահեռ մեզ վախացնում ա թշնամու հարձակումներով, որ չկորցնի իշխանությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anzhela.elibegova/posts/pfbid02WMezogqPb353LruecWTgqPT2yRihQWgoVWuhpEpDJRKRghXCkyXxFugXUK1DNr7Ul
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել