Արցախահայերի բնականոն կյանքն Ադրբեջանի կազմում միանգամայն հնարավոր համարող ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, «Հ1»-ի Պետրոսի հետ հարցազրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանից միջանցք պահանջելու հարցին ու Հայաստանի սուվերենության խնդրին, նկատառմանը, որ Ադրբեջանը սպառնում է ՀՀ-ից ուժով վերցնել միջանցքը, բավական զուսպ կերպով է արձագանքել փաստին՝ ասելով, որ այդ հարցերը քննարկվում են, ու չի կարծում, թե որևէ բան վերջնական կայացված է։

Պետք է փաստել, որ, փաստորեն, ի տարբերոթյուն ռուսական կողմի, ամերկիկյան կողմն առայժմ ձեռնպահ է մնացել հաղորդակցման ուղիների կամ նույն «Զանգեզուրի միջանցքի» ստատուսի հարցի վերաբերյալ կոնկրետ պատասխան հնչեցնելուց՝ չնայած նույն դեսպանը նաև դատապարտել էր ազերիների ռազմատենչ հռետորաբանությունը. ռուսական կողմից մի քանի անգամ բարձր մակարդակով հնչել են հայտարարություններ, որ բոլոր ճանապարհները գտնվելու են այն երկրների իրավասության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են:

Փաստորեն՝ դեսպանի հարցազրույցից պետք է եզրակացնել, որ ներկա փուլում ամերիկյան տարածաշրջանային քաղաքականությոնը լիովին թրքանպաստ ու ադրբեջանանպաստ է, իսկ եթե Վաշինգտոնում իսկապես կարևորեին Հայաստանի ճանապարհների սուվերենության խնդիրը, ապա դեսպանին ոչ ոք չէր խանգարում երկակի մեկնաբանությունների տեղիք չտվող հայտարարությամբ հանդես գալ, որը կարող էր նաև զսպող գործոն դառալ Իլհամի համար: Բայց նա, փաստորեն, ոչ միայն հայտարարել է, որ արցախցիներն Ադրբեջանի կազմում կարող են ապրել չաղ ու բախտավոր, այլև հաստատել է այն տեսակետի հավաստիությունը, որ «Զանգեզուրի միջանցքը» (հենց միջանցք, այլ ոչ թե ուղի կամ ճանապարհ) իրականում առավելապես ՆԱՏՕ-ին է անհրաժեշտ, քան նույն ՌԴ-ին, և եթե վաղն Ադրբեջանը որոշի այն վերցնել ուժով, ապա Վաշինգտոնը սկզբունքորեն դեմ չի լինի՝ չնայած կարող են և հնչել Բաքվին դատապարտող ձևական հայտարարություններ այնպես, ինչպես հիմա են հնչում՝ Լաչինի միջանցքի հետ կապված:

Իրականում կույր պետք է լինել՝ չտեսնելու, որ ՔՊ-ական խունտայի թրքամետ կեցվածքը հիմնականում խրախուսվում է հենց Արևմուտքից, որի խնդիրը Հայաստանը թյուքրական աշխարհին ինտեգրելն է: Հակառակ դեպքւոմ կարող են առհասարակ ջնջել Հայաստանը երկրի երեսից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել