Հուլիսի 3-ին, ժամը 22։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտա թիվ 54/1 հասցեում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:
Փրկարարները տուժածին (Հ. Գ., ծնված 1945 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Փրկարարները փլատակներում իրականացրել են որոնողական աշխատանքներ, այլ տուժած քաղաքացիներ չեն հայտնաբերվել:
Վնասվել են մոտակայքում կայանած տրանսպորտային միջոցները և բազմաբնակարան շենքի պատուհանները:
Փրկարարներն իրականացրել են անվտանգության միջոցառումներ՝ շենքի մուտքերից և բնակարաններից հեռացրել պատուհանների և ապակիների մնացորդները, ստուգել վնասված ավտոմեքենաների անվտանգությունը. վտանգավոր երկրորդային գործոններ չեն հայտնաբերվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել