Այսօր խոսել եմ Արցախի երկու տարբեր պաշտոնյաների հետ: Չափազանց հուսահատված էին, ոչ թե նրանից, որ սնունդը, դեղորայքը վերջանում են, այլ նրանից, որ Հայաստանի պաշտոնյաներն իրենց զանգերին այլեւս չեն պատասխանում: Նախկինում բոլոր գերատեսչությունններն իրար հետ սերտ կապեր ունեին, ցանկացած հարց արագ լուծում էր ստանում: Հիմա զանգերին պարզապես չեն պատասխանում: Ես հասկանում եմ, որ գուցե իսկապես բան չունեք ասելու, էլ չեք կարող որեւէ հարց լուծել, բայց խոսեք մարդկանց հետ, մի հրաժարվեք ձեր հայրենակիցներից: Մարդ լինելը պաշտոնի հետ բացարձակ կապ չունի, վաղն այդ պաշտոնը չեք ունենալու, հավատացեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: