Նիկոլի բազմակի օգտագործման պահպանակի դերում հանդես եկող Սանասարյան Դավոն, որին Նիկոլն էլի փորձում է մեջտեղ գցել, «Հ1»-ի եթերում երրորդ նախագահին մեղադրել է երկիրը ԵԱՏՄ անդամ դարձնելու համար՝ հայտարարելով. «Եթե ժամանակին Սերժ Սարգսյանը մի գիշերվա ստորագրությամբ Հայաստանը դեպի ԵԱՏՄ չտաներ, էն ժամանակ պատերազմը կլիներ, հա՞: Ի՞նչ եք կարծում, էն ժամանակ ու 20 թվին շա՞տ էր տարբերությունը մեր պատրաստվածության, ես կարծում եմ՝ չէ, իսկ Ադրբեջանի մոտ փոփոխությունները մեծ են եղել»:
Սանասարյան Դավոն, որ ակամա հերքել է Նիկոլի քարոզչական այն թեզը, թե Հայաստանը միայն 2018-ից է նորմալ բանակ ունեցել, ինչպես նաև իր նման ազդեցության գործակալներն արդեն 10 տարի է՝ չեն կարողանում մարսել այն միտքը, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է: Նրանք չեն կարողանում ներել Սերժ Սրագյսնաին՝ երկիրն արկածախնդրությունից զերծ պահելու համար՝ չմոռանալով խոստովանել, որ 2020-ի պատերազմը հետևանք էր նաև Նիկոլի նկրտումների՝ Հայաստանը հակառուսական ճամբար խցկելու:
Ի՞նչ էր լինելու, եթե 2013-ին Հայաստանը չդառնար ԵԱՏՄ անդամ: Նախ՝ դա ՌԴ-ի կողմից դիտարկվելու էր դեմարշ, ու Հայաստանը ստանալու էր ի դեմս ՌԴ-ի մի հակառակորդի, որը փորձելու էր ամեն գնով կա՛մ Հայաստանից վրեժ լուծել, կա՛մ ցանկացած գնով վերադարձնել Երևանին իր ազդեցության տակ: Գումարած այս ամենին՝ լինելու էր նաև տնտեսական հզորագույն ճնշում, գազի գնի խայտառակ աճ, տնտեսական ու անվտանգային կոլապս և այլն: Իսկ պատերազմի դեպքում նույն ՌԴ-ն դառնալու էր Ադրբեջանի ակնհայտ դաշնակիցը, մինչդեռ 2020-ին գոնե ինչ-որ բալանս էր պաշտպանվում, ջանքեր էին գործադրվում՝ խաղաղություն հաստատելու համար և այլն: Ասել կուզի՝ եթե 2013-ին լիներ պատերազմ, և այդ պատերազմում Հայաստանը չլիներ ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ անդամ, ապա պատերազմը կարող էր ավարտվել Երևանում, և թող ոչ ոք հույս չունենա, թե Արևմուտքը կարող էր հակազդել այդ ամենին՝ խորքային իմաստով լինելով Հայաստանի թշնամին:
Ինչ վերաբերում է կոնկրետ 2020-ի պատերազմին, ապա այն տեղի ունեցավ Նիկոլի արկածախնդրության պատճառով. մարդը խնդիր ուներ Հայաստանը պոկելու ՌԴ-ից ցանկացած գնով՝ թքած ունենալով «ազգային շահ» հասկացության վրա, ինչի հետևանքով էլ ունեցանք համազգային ողբերգություն, ու էլի Արևմուտքը մեզ օգնության չեկավ: Ի դեպ՝ պրոցեսը դեռ չի ավարտվել ու Նիկոլը դեռ իր տերերին փակվելիք ունի՝ բնամթերքով:



