Tert.am-ը գրում է․
Հունական Հռոդոս կղզու մոտ տասնյակ զբոսաշրջիկներ տեղափոխող նավ է հրդեհվել. համապատասխան տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը:
Հրդեհը, որն ամբողջությամբ պատել է նավը, բռնկվել է այն ժամանակ, երբ փոխադրամիջոցը ափից գտնվել է մոտ 300 մետր հեռավորության վրա:
Ուղևորները պատմել են, թե ինչպես են ստիպած եղել նետվել ջուրը, քանի որ ամբողջ փայտե տախտակամածը սկսել է այրվել:
Հունաստանի առափնյա պահպանությունը հայտնել է, որ բոլոր 82 ուղևորներն ի վերջո ցամաք են տարվել:
Նշվում է, որ նավն ամբողջությամբ ավերվել է և խորտակվել:





Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2023/06/30/fire/3962969
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել