Գռզոն որոշել է ձեռք գցել նաև «Հ1»-ին՝ դրա պոտենցիալը իր ֆինանսական ու փիռային շահերին ծառայեցնելու համար: Մասնավորապես՝ պարզվում է՝ Հանրային հեռուստաընկերությունը 45 մլն 540 հազար դրամի պայմանագիր է կնքել Գռզոյի «ՍԻԼ Ինշուրանսի» հետ և «Հ1»-ի աշխատակազմի համար 1 տարվա առողջապահական ապահովագրություն ձեռք բերել։ Ընդ որում՝ նախատեսվում է, որ վերահիշյալ գումարի կեսը հեռուստաընկերությունը մուծվելու է գովազդի տեսքով. Գռզոյի բիզնեսն են գովազդելու րոպեն՝ 110000 դրամով, կպատրաստի մեկ հատ ռեպորտաժ «ՍԻԼ Ինշուրանսի» մասին լրատվական թողարկման ժամանակ՝ 450 հազար դրամի դիմաց, ինչպես նաև Գռզոյի ընկերության ներկայացուցչին կհրավիրեն «Առավոտ լուսո» ծրագրի տաղավար՝ 800 հազար դրամի դիմաց։

Գռզոն հեռատես մարդ է ու շատ լավ հասկանում է, որ ներկայիս դարում առանց փիառի ու գովազդի անհնար է իր նման մեկին գոյատևել նոր Հայաստանում. որքան էլ այն Գռզոյին պատկանի, բայց հանրային կարծիքի մանիպուլյացիան մնում է անփոխարինելի: Դե մարդը «վսյո տակի» հանրային դեմք է ու այսպես թե այնպես առանց փիառի չի կարող յոլլա գնալ.դե մի կերպ պետք է, չէ՞, համոզի, որ ինքը ոչ թե գիշատիչ է, այլ՝ մի պուպուշ կենդանի:

«Հ1»-ը, որը դարձել է Նիկոլի դուքյանը,այժմ սկսելու է հատուկ ծառայություններ մատուցել նաև «նոր Հայաստանի» թիվ մեկ օլիգարխին՝ձեռքի հետ էլ հարստացնելով փողի պրոբլեմ ընդհանրապես չունեցող Գռզոյին:

Իսկ հետաքրքիր է՝ Գռզոն է՞լ է պարբերաբար հայտնվելու «Հ1»-ի տաղավարներում, թե՞ նրա համար առաջնայինը «Սիլ»-ի գովազդն է «վսյո տակի», որ փողի «կռանտը» չփակվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել