Աննան հայերե՞նն է նսեմացնում, թե՞ ռուսներին է քծնում

Աննան մի ստատուս է գրել, որտեղ անդրադարձել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի տարածած տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես է երևանյան բարերից մեկում ռուսախոս մի կին ռուս բարմենուհուց հայալեզու մենյու պահանջում, բայց նրանից ոչ մի ադեկվատ պատասխան չի ստանում. բարը պատկանում է ռուսներին, որոնք հայերեն չգիտեն:

Աննային դուր չի եկել, որ կինը հենց հայերեն մենյու է պահանջել,իսկ հետո իր հետ կատարվածի մասին պատմել «Ֆեյսբուքում»: «Ըստ նրանց՝ ռուս աղջկան պետք է արգելել իր հացը վաստակել Երևանյան բարում, քանի որ մեկ-երկու տարում հայերեն չի սովորել, բայց իրենց՝ ապուպապով հայ, հայ ծնված եւ մեծացած հայուհիներին եւ հայորդիներին թույլատրելի է ՀՀ պետական լեզուն ոսկեղենիկ ռուսերենով պաշտպանել ռուսներից ու բոլորից…։ Բայց, իհարկե, մեր երկիրը որպես ապրելու ամենալավ տեղ ընտրած բարեկամ ժողովրդին պետք է «նեղել»։ Դա շատ կարևոր, շատ հայրենասիրական քայլ է»,-իր էմոցիաներն է արտահայտել Աննան՝ ռուս ռելոկանտներին, փաստորեն, պաշտպանելով:

Հաշվի առնելով Աննայի էությունն ու ով լինելը՝ միանգամից հարց է առաջանում՝ Աննան հայերե՞նն է նսեմացնում, թե՞ ռուսներին է քծնում: Պետք է արձանագրել, որ երկու տարբերակն էլ կյանքի իրավունք ունեն՝ նկատի ունենալով նախ՝ Աննայի հայատյաց բնույթը (այդ մասին փաստող ֆեյսբուքյան ստատսուներ նա շատ ունի), ապա՝ ՌԴ-ի հետ նրա ունեցած որոշ կարևոր կապերի փաստը: Բացառված չէ, որ Աննան կոնկրետ ազդակ է փորձում հղել ռուսներին՝ ինքն իրեն որպես ռուսասեր ներկայացնելով:

Բայց առավել հավանական է թվում հայերենը նսեմացնելու տարբերակը, քանի որ Աննայի սրտում կա ավելի շատ հայատյացություն, քան ռուսասիրություն, եթե, իհարկե, ռուսասիրություն կա ընդհանրապես: Աննան հերթական անգամ առիթը բաց չի թողել՝ հայերենի նշանակությունը նսեմացնելու, ուղղակի դա արել է այնպես, որ շատ չճչա, որ «կրուտիտի» տեղ ունենա:

Աննան հենց այնպես ստատոսներ չի գրում՝ դա փաստ է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել