Անդոնը լծվել է Նիկոլի հիմարագույն թեզերից մեկը՝ պատերազմի սկսվելու օրվա մասին անտեղյակության վերաբերյալ լոլոյին արժանահավատություն հաղորդելու գործին. լրագրողի հետ հարցազրույցում իրենց «անտեղյակությունը» պատճառաբանել է թշնամու կողմից խլացուցիչներ գործածելով, որոնք իբր թույլ չեն տվել պատկերացում ունենալ պատերազմի սկզբի հստակ օրվա մասին: Ընդ որում՝ Անդոնն այս ամենը համարել է «համապատասխան կառույցներում» առկա խնդիրների արգասիք: Ըստ Անդոնի՝ ուժային բոլոր կառույցները պետք է դասեր քաղեն կատարվածից ու այլևս նման թերացում իրենց թույլ չտան:

Անդոնը կրկին չի կարողացել իր ասելիքը շարադրել այնպես, որ գոնե հիմարներին կարողանա հավատ ներշնչել. ՀՀ ղեկավարությունը ինֆորմացիայի խնդիր չի ունեցել, քանի որ ՀՀ-ին անխուսափելի պատերազմի տեղի ու ժամանակի մասին կոնկրետ տեղեկություն է տրամադրել ռուսական հետախուզությունը: Սա՝ ամենաքիչը: Այսինքն՝ պատերազմին ընդառաջ ասենք զորքերի բացազատում չանելը պայմանավորված է եղել ոչ թե անտեղյակությամբ, այլ՝ շատ կոնկրետ դավադրությամբ. բա Նիկոլին ու Անդոնին է՛լ ինչո՞ւ էին հացի տեր սարքում, հո մեկին միլիարդատեր, մյուսին էլ միլիոնատեր չէի՞ն դարձնում, որ բանակը պատերազմին նախապատրաստեին: Դարձնում էին, որ անեն այն, ինչ որ արեցին ու դեռ անելու են. ծրագիրն ամբողջությամբ դեռ չեն իրականացրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել