Նիկոլը հերթական անհաջող «կռուտիտն» է փորձել հասարակության ականջներից կախել՝ փորձելով արդարացնել իր սադրիչ վարքը, իր «զրոյական կետը», որի պատճառով կանգնեցինք կոտրած տաշտակի առջև: Նախ՝ պետք է արձանագրել, որ «Լավրովի պլանը» «5+2» էր ենթադրում, ինչն ինքնաբերաբար բացառելու էր Լաչինի միջանցքի թեման առնվազը նախքան Արցախպի վերջնական կարգավիճակի ճշգրտումը, որը հետաձգվելու էր երկար տարիներ, ապա՝ փաստ է, որ Փառուխն ու Խծաբերդը հետևանք են գլխավորապես Հայաստանի թուլացած դիրքերի, իսկ եթե ավելի ճշգրիտ՝ ոչնչացված պետականության այն դեպքում, երբ «Լավրովի պլանի» իրագործման դեպքում Հայաստանի պետականությունը վնաս չէր կրելու, ընդհակառակը՝ տարածաշրջանում ավելի ամուր կայություն էր տիրելու, ու բացառվելու էր Թուրքիայի՝ Կովկաս ներխուժումը:
Բայց Նիկոլի տերերին «Լավրովի պլանը» ձեռնտու չէր. նրանց պետք էր Թուրքիայի առաջխաղացում դեպի մերձկասպյան գոտիներ, ինչն էլ ապահովեց Նիկոլի արկածախնդրությունը, որը նա հիմա ուզում է այլոց վզին փաթաթել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1895
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



