ՔՊ-ական Կոնջորյան Հայկոն է Աժ-ում փորձել կանգնել Սիմոնյան Ալենի թասիբին՝ Սեյրան Օհանյանին հարց ուղղելով՝ դուք դաստիրակություն ստացե՞լ եք:

Իրենց «դու»-ով դիմելու պատճառով մինչև հոգու խորքը վիրավորված ՔՊ-ականները լրիվ մազալու դեմքեր են. միայն նարցիսիզմով անհուսորեն տառապողները կարող են հարգանք կամ «դուք» պահանջել ընդդիմությունից այն դեպքում, կերբ այս տարիների ընթացքում ոչինչ չեն արել «դու»-ից «դուք» դառնալու: Ավելին՝ արել են ամեն ինչ՝ «արա» կոչվելու՝ այդպես էլ «արքա» չդառնալու տխուր հեռանկարով: «Դուք»-ը պետք է վաստակել, այլ ոչ թե պահանջել ու հակառակը ստանալ՝ է՛լ ավելի խայտառակվելով:

Ինչ վերաբերում է դաստիարակությանը, ապա ով-ով, բայց Ալենն ու նրա պաշտպանները պետք է ծպտուն անգամ չհանեն. դաստիարակված լիներ Ալենը, թքան ուխտի ճշգրիտ համբավ ձեռք չէր բերի՝ սպառնալով թքել ամենուր:

Թրքան շներ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել