Մեռելը՝ քաղաքական սակարկման առրկա

ՔՊ-ական Հակոբյան Հասմիկը կիսահռետորական հարց է ուղղել խորհրդարանական ընդդիմությանը՝ անբարո կերպով քաղաքական սակարկումների առարկա դարձնելով սեփական մեռելին. «Ինչի՞ց էիք վախենում, վախենում էիք ձեր ինքնասիրության ճնշումի՞ց, անհաջողությունի՞ց, թե՞ երեխաների նման ֆիզիկական անհարմարավետություն էիք զգում, երբ ձեր գործընկերոջ հոգեհանգստին չէիք մասնակցում, ԱԺ-ում տեղադրված սգո մատյանում գրանցում չէիք անում»:

Հակոբյան Հասմիկն ընդդիմությանը շփոթել է յուր լիդեր Նիկիոլի հետ. Նիկոլն էր, չէ՞, տակը լցրած ֆրֆռում՝ պատերազմին հաջորդած շրջանում նույնիսկ զուգարան գնալով բազմահազար ոստիկանների ուղեկցությամբ կամ մտնում Աննայի ծոցը կեսգիշերին:

Ինչո՞ւ կամ ինչի՞ց պետք է վախենա ընդդիմությունը՝ Խաչատրյան Վիգենի մասին սգո մատյանում ոչինչ չգրելով: Ի՞նչ գրեին, օրինակ, սգո մատյանում, եթե ընդունված է գնացողի հետևից կա՛մ խոսել լավը, կա՛մ լռել ու ավելորդ չարծարծել: Հիմա ընդդիմությունը որոշել է ուղղակի լռել՝ ելնելով օբյեկտիվ իրողություններից, վա՞տ բան է արել:

Առհասարակ թեման այսպես ակտիվորեն արծարծելն ու մահացած մարդուն փաստացի քաղաքական սակարկություների առարկա դարձնելն ի ցույց է դնում ՔՊ-ի անբարո դեմքը՝ ևս մեկ անգամ ապացուցելով,որ այս մարդիկ սրբություն ու արժեհամակարգ ընդհանրապես չունեն:

Բենամուսներ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել