ՌԴ-ում ստեղծված լարված իրավիճակից ելնելով՝ Պուտինն է ուղերձ հղել՝ կոչ անելով «Վագներին» չդավաճանել հայրենիքն ու ներքին խժդժություններ չառաջացնել մի շրջանում, երբ դա ՌԴ-ին ամենաքիչն է պետք, ու չնայած դեռևս լիարժեքորեն պարզ չէ՝ առաջիկա ժամերին կամ օրերին ՌԴ-ում իրադարձություններն ինչ հունով են զարգանալու, բայց հարցերը՝ կապված բանակում այսօրինակ ներքին ապստամբութան հետ, բազմաթիվ են ու ոչ միանշանակ:
Ուկրաինայում պատերազմը «ջրի երես դուրս բերեց» ՌԴ-ի խոցելիությունը այդ երկրում ԽՍՀՄ գոյութան վերջին շրջանից առկա 5-րդ շարասյան իմաստով: Այդ շարասյունն այնքան է հզորացել, որ սկսել է բացահայտորեն աշխատել ՌԴ ազգային աշահերի դեմ, և այդ մասին գիատակցում է նաև Պուտինը, որի իրական աջակիցները ռուսաստանյան քաղաքական էլիտայում այնքան էլ շատ չեն՝ չնայած առերես ժպտացողների պակաս գոյոթյուն չունի: Արևմուտքի նպատակը նախևառաջ ոչ թե Ուկրաինայում Կիևի հաղթանակն է,այլ Մոսկվայում Պուտինի դեմ 5-րդ շարասյան կողմից կամ դրա աջակցությամբ հեղաշրջում կազմակերպելն ու ՌԴ-ն բացառապես Արևմուքի հանքահումքային կցորդ դարձնելը՝ զրկելու Մոսկվային սուվերենություն ձեռք բերելու հեռանկարից: Այսինքն՝ ստեղծվել է չափազանց պայթյունավտանգ մի իրավիճակ, որը կարող է ճակատագրական դառնալ ՌԴ-ի համար. կարող են կրկնվել 90-ականները, երբ ԽՍՀՄ փլուզման հետևանքով Ռուսասանը, իսկ նրա հետ նաև մյուս խորհդրային երկրները կրեցին տիտանական կորուստներ,իսկ ՌԴ-ին հազիվ հաջողվեց տոտալ փլուզումից ու մասնատվելուց փրկվել:
Ո՞վ է Պրիգոժինը, որը, փասորեն, իր քայլերով ռազմական հեղաշրջաման համար նախապայմաններ է ստեղծում: Պրիգոժինը Պուտինի խոհարարն է, այսինքն՝ ամենավստահելի մարդկանցից մեկն այս աշխարհում: Շատ հավանական է, որ Պրիգոժինի այսօրինակ ապստամբությունը Կրեմլի հետ պայմանավորվածութան հետևանք լինի, քանի որ եթե իրավիճակն այնպիսին է, որ Պուտինը պետք է հեռանա, ապա խնդիր է դրվելու նրան փոխարինել ոչ թե 5-րդ շարասյան անդամներից մեկով՝ թառած ռուսական քաղաքական էլիտայում, այլ՝ հայրենասեր մեկով: Այսինքն՝ խնդիր կա՝ թույլ չտալու ՌԴ-ում Փետրվարյան հեղափոխության կրկնություն ու պետության փլուզում: Պրիգոժինի ապստամբությունը կարող է համաձայնեցված լինել Պուտինի հետ՝ խուսափելու ՌԴ-ի համար վատթարագույն սցենարից:
Ի՞նչ կտա դա մեզ: Անքննարկելի է,որ իրական ազգային Ռուսաստանի վերածնունդը բխում է ՀՀ շահերից և միաժամանակ մահացու վտանգ է Նիկոլի համար, քանի որ ՌԴ ազգային շահերից չի բխում ՀՀ-ի թրքացումը, որի ջատագովն է Նիկոլը: Եթե նույնիսկ բանը չհասնի Պուտինի հեռացմանը, ապա ՌԴ-ն այլևս նույնը չի լինելու, ու արագանալու է 5-րդ շարասյունից մաքրման պրոցեսը, որը թերևս առաց այն էլ ընթանում է, բայց՝ ոչ ցանկալի տեմպերով:
Սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1882
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



