Անդոնի խոսքերից ստացվում է, որ ձևաչափն ուղիղ կերպով սահամվել է Նիկոլի կողմից և ընտրվել է հատկապես այն ֆորմատը, որը լավագույն, ամենահարմարավետ պայմաններն է ստեղծում՝ ստեր փչելու ու կատարվածը լավ քողարկելու:Եթե լիներ բաց բանավեճ, ու հանրությունը ճիշտն ու սխալն իրար կողք կողքի դնելու, դրանք բաղդատելու հնարավորություն ստանար՝ շանս ունենալով նաև լսելու Նիկոլի թեզերը հերքող ճշմարտություններ, ապա 44-օրյա պետերազմի ողջ եղելությունը կոծկելն Անդոնի ու Նիկոլի համար դառնալու էր անհնարին, ուստի որոշում է կայացվել ի սկզբանե այնպիսի մի ֆորմատ ընտրել, որը ռիսկի տակ չէր դնի ՔՊ-ի չեղած քաղաքական կապիտալն, ու Նիկոլը բոլոր դեպքերում ճիշտ կհռչակեր:
Իսկ իրականությունն այն է, որ ինչ ֆորմատ էլ Անդոնն ու շեֆը մոգոնեն, հասարակությունն իրականության մասին Նիկոլի խոսքերից չէ, որ պետք է տեղյակ դառնա. հազվադեպ կարելի է այսօր հանդիպել այնպիսիներին, որոնք տեղյակ չեն պատերազմում մեր կրած պարտության բուն պատճառների մասին, չիմանան այն դավաճանի անունը, որի փառասիրությանը կուլ գնացին Արցախն ու Հայաստանը. իշխանությունը ձեռքից բաց չթողնելու պատճառով է, որ Նիկոլը ներքաշեց Հայաստանը կանխորոշված ելքով պատերազմի մեջ՝ պարտությունից հետո դավաճան չանվանվելու: Ախր Նազարյան Լենայիա հարցազրույցը կա, չէ՞:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1876
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



